Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազներ Գեւորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, անհիմն համարելով դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը, դատավորին խնդրեցին մերժել այն։

Ըստ Գեւորգ Բաղդասարյանի՝ պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը հիմնված է սեպտեմբերի 20-ի որոշման պատճառաբանության իմաստափոխության վրա։ Իսկ սեպտեմբերի 20-ին դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կամ ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդությունը․

«Ձեր այդ որոշման պատճառաբանական մասի վերջին հատվածում դիրքորոշում է արձանագրված գրավի կիրառելիության վերաբերյալ։ Ձեւակերպումը, որ խափանման միջոց գրավը եւ չհեռանալու մասին ստորագրությունը կարող են հանդիսանալ թաքնվելու ռիսկը չեզոքացնելու միջոց, դատարանն այդ դեպքում նման ռիսկ չի արձանագրում, միաժամանակ դատարանը շարունակում է, որ խափանման միջոց գրավն ու չհեռանալու մասին ստորագրությունն ի զորու չեն տվյալ դեպքում չեզոքացնելու դատավարության մասնակիցների վրա ազդելու, քննությանը խոչընդոտելու ռիսկը, հետեւաբար դատարանը դրանց կիրառումը գտնում է ոչ նպատակահարմար»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ այդ ձեւակերպումից ակնհայտ է, որ դատարանը գրավի կիրառումը հնարավոր չի համարել ոչ թե հիմք ընդունելով այն մեկնաբանությունը, որ գրավը չի կարող առհասարակ հանդիսանալ խոչընդոտելու ռիսկը չեզոքացնելու միջոց, այլ գտել է, որ գրավն ի զորու չէ չեզոքացնելու տվյալ դեպքում առկա ռիսկը եւ շեշտել է, որ դատարանն այս դեպքում դրա կիրառումը գտնում է ոչ նպատակահարմար․

«Ակնհայտորեն այդ որոշման մեջ չի գտնում այն մեկնաբանությունը, որ խափանման միջոց գրավը կիրառելի չէ այն դեպքերում, երբ արձանագրված է խոչընդոտելու ռիսկ։ Ինչ վերաբերում է փաստարկին, որ դատարանը սեպտեմբերի 20-ի որոշմամբ եւ վերջին որոշմամբ գրավի կիրառումը հնարավոր չի համարել, թեեւ արձանագրել է, որ խոչընդոտելու ռիսկը նվազել է, ապա պետք է հաստատապես փաստել, որ նվազած ռիսկը, եթե նույնիսկ այդպես է գտել, չի նշանակում, որ բոլոր դեպքերում հնարավոր է չեզոքացնել այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ»։

Ինչ վերաբերում է վերջին՝ նոյեմբերի 7-ին Քոչարյանին գրավի դիմաց կրկին ազատ չարձակելու որոշման հիմքում դրված մեկնաբանություններին, ապա, մեղադրող դատախազի պնդմամբ, որոշման պատճառաբանական մասի վերլուծությունից ակնհայտ է, որ որոշման մեջ վերլուծվել են ՍԴ վերջին որոշումից հետո ներկայացված մեկնաբանությունների համատեքստում գրավի իրավակարգավորումներն ու մեկնաբանությունը, քննարկման առարկա է դարձել, թե գրավն ինչ բովանդակություն ունի, ինչ երաշխիքներ ու զսպող մեխանիզմներ է նախատեսում․

«Որոշման վերլուծության մեջ քննարկման առարկա է դարձել ՍԴ որոշման պայմաններում էլ առկա օրենսդրական կարգավորումների առանձնահատկությունները, այդ թվում նաեւ այն, որ գրավի կիրառման դեպքում դրա պարտականությունը չկատարելու դեպքում գրավի առարկան չի կարող պետական միջոց դառնալ, դատարանը գնահատել է, որ այս խափանման միջոցն այս իրավակարգավորմամբ բավարար չէ չեզոքացնելու առկա՝ իր իսկ կողմից նախորդ որոշման մեջ արձանագրված ռիսկը»,- ասաց Բաղդասարյանը։

Գեւորգ Բաղդասարյանը մի քանի բառ ներկայացրեց նաեւ բացարկի ինստիտուտի համատեքստում՝ վերլուծելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկները։

Նրա խոսքով՝ բացարկի ինստիտուտը, որի հիմքերը նաեւ միջազգային իրավական են եւ զարգացած ՄԻԵԴ իրավունքում, հանգում են նրան, որ դատարանի անկողմնակալությունը կարող է ունենալ նաեւ որոշակի ներքին կողմ եւ պայմանավորված լինել այդ թվում դատավորի վարքագծով։ Դրանք դատարանի այն գործողություններն են, որոնք կարող են ակնհայտորեն վկայել դատավորի հակվածության մասին դեպի կողմերից որեւէ մեկը։

Մեղադրող դատախազի վստահեցմամբ՝ բացարկի ինստիտուտը երբեւէ չի կարող նշանակել, որ դատավորն անկողմնակալ է բոլոր այն դեպքերում, երբ չի բավարարում որեւէ մեկի միջնորդությունը․

«Ակնհայտորեն ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների մեջ կարմիր գծով անցնում է այն դիրքորոշումը, որ բացառապես սեփական դիրքորոշումը դատավորի կողմից չկիսելը չի կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ վերջինս անկողմնակալ չէ եւ բոլոր դեպքերում հակված է բավարարելու դատավարության մյուս կողմի միջնորդությունները։ Միայն այն հանգամանքը, որ կոնկրետ միջնորդությունը քննարկելիս դատավորն ավելի հիմնավոր է համարել հակառակ կողմի պնդումները, չի կարող հիմք դառնալ, որ վերջինս անկողմնակալ չէ»,- մեկնաբանեց Բաղդասարյանը եւ փորձելով ավելի կոմպակտ ձեւակերպել պաշտպանների միջնորդության էությունը՝ ասաց․

«Կարող ենք ասել, որ միջնորդությունն ուներ հետեւյալ ձեւակերպումը․ քանի որ Քոչարյանին նախորդ դատական նիստին գրավով ազատ չեք արձակել, հետեւաբար մի քննեք սույն քրեական գործը»։

Բաղդասարյանի խոսքով՝ սա հակասում է գրավի ինստիտուտի եւ բացարկի ինստիտուտի վերաբերյալ միջազգային իրավական, ներպետական իրավական կարգավորումներին։

Այս դիրքորոշմանը միացավ նաեւ մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ նույն փուլում քննարկում են նույն միջնորդությունը, քննարկում են նախորդ միջնորդության հիմքերից մեկի, կոնկրետ դեպքում՝ դատարանի անկողմնակալության վերաբերյալ նույն հիմնավորումներով։ Պետրոսյանը փաստեց, որ գործ ունեն պաշտպանական կողմի համար ոչ ցանկալի որոշումների եւ նրանց կողմից ակնկալվող արդյունքի չհասնելու հետ։ Մեղադրող դատախազի պնդմամբ՝ այսպիսով փորձ է կատարվում միջնորդություններ հարուցելու նպատակով դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել։

Ըստ այդմ՝ պաշտպանության կողմի միջնորդությունն անհիմն համարելով՝ մեղադրող դատախազները դատարանին խնդրեցին մերժել այն։

Տպել
2488 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար