«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Շիրակի մարզի լեռներում ծվարած փոքրիկ մի գյուղում ապրած եւ հերոսի մահով ընկած լեռնուտցի Նարեկ Հմայակի Հարությունյան: Այս անուն-ազգանունն այսուհետ Լեռնուտի դպրոցի աշակերտներին կպատմի հայ զինվորի քաջության, հերոսության մասին,  եւ հանուն հայրենիքի ամենաթանկը՝ կյանքը չխնայելու իրական դասեր կտա: Դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց  Նարեկի անունով:«Կտրված կարմիր ժապավենը կարմիր գծի նման կանցնի լեռնուտցի աշակերտների մտքի եւ սրտի միջով: Ներկաները վստահ են՝ Նարեկն այս քայլով մեկ անգամ եւս անմահացավ: Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք տեղին է զոհված զինվորների ծնողների եւ հարազատների ներկայությամբ նման միջոցառումների անցկացումը: Արդյո՞ք ավելի չենք ցավեցնում, արդարացվա՞ծ է արդյոք մեր այս քայլերը»,- ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Բայց ես կարծում եմ որ այո, արդարացված է, քանի որ մեր այս տղաների, մեր հերոսների անձնազոհության հավերժական հուշարձաններ են պետք, միայն խաչքարեր չեն, որ մեզ պետք են: Մենք հենց այս ճանապարհով ենք մեր երեխաներին կրթելու ու պատմելու պատմական իրադարձությունների, իրենց կողքին ապրած հերոս տղաների մասին, նրանք պետք է այս պատին տեսնեն հուշամեդալն ու նկարները, պետք է հասկանան, թե ինչի համար է այս դասարանն իրենց համագյուղացու անունով կոչված: Սա արվում է այսօր դրսում խաղացող երեխայի համար, որը վաղը մեծանալու, զորակոչվելու է, սա արված է այս սար ու ձորի սիրուն անկյունում մարդկանց արարելու, աշխատելու հնարավորության համար: Նարեկը ծնվել է մի պարզ ընտանիքում, սովորել այս դասարանում, նստել նույն այս աշակերտական նստարանին, որին հիմա իրենք են նստում, բայց Նարեկն առավել է բոլորից, նա հերոս է, անմահ է, նա մեկն էր բոլորից, ով զոհվեց հունուն հայրենիքի»,- շարունակեց մարզպետը:Փոքրիկ դասարանում Նարեկի տարբեր տարիների, նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածի լուսանկարներն են, տղայի զինվորական համազգեստը, աշակերտական տետրերը, օրագիրը, գրիչն ու անձնական այլ իրեր:  Այս վերնաշապիկները ծնողները Նարեկի համար էին գնել, որ զորացրվելուց հետո, երբ տուն գար, հագներ: Անհամբերությամբ են սպասել այդ օրվան, հիշում են՝ հատուկ էին պատրաստվում:«Ուզեցինք, որ անպայման Նարեկի մասին փոքրերն իմանան, մեծերն էլ հիշեն, հենց դրա համար էլ ռազմագիտության դասարանն անվանակոչեցինք մեր հերոսի անունով, որ Նարեկն իր երկնային ներկայությամբ ոգեւորի մեր աշակերտներին, կրթի եւ ճիշտ ուղղությամբ առաջնորդի»,- ասաց Լեռնուտի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարտիրոսյանը:Նարեկը հայրենասեր էր, մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ գնաց բանակ: Տղայի մասին անցյալ ժամանակով չի խոսում հայրը՝ Հմայակը: Ասում է, երբ զորակոչվեց Նարեկն ու տարան Արցախ, փորձել է միակ զավակին ավելի անվտանգ վայում ծառայելու ելքեր որոնել: Նարեկը թույլ չի տվել: «Ինքը կըսեր՝ ես անպայման բդի Ղարաբաղ ծառայեմ, բոլորը կարող են, ես չէ՞: Իմ միակ տղան էր, իմ հույսը: Ես ըսեցի՝ Նարեկ ջան, քեզի Ղարաբաղ չեմ թողնի, բայց ինքը դեմ եղավ: Ըսեց՝ պա ջան, ըդպես բան չենես, ես Ղարաբաղ բդի ծառայեմ»,- կարոտի արցունքներն ու անդառնալիության զգացողությունը փոքր-ինչ զսպելով պատմեց Նարեկի հայրը:Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Ասկերանի դիրքերից մեկում՝ թշնամու դիպուկահարի կրակոցից: «Ապրիլյանին մասնակցեց, ու երբ ամեն ինչ փոքրըմ խաղաղվեց, մենք էլ հանգստացանք: Նարեկը չզոհվեց էդ ժամանակ: Բայց արի տես, որ բախտն ուրիշ բան էր պահել իրա համար: Երկու ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր, տուն դառնար: Ու էլ չեկավ, դիրքերում զոհվավ: Ծնողների միակ զավակն էր, իրանց ամեն ինչը, սովորել գուզեր»,- պատմեց  Նարեկի հորեղբայրը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի  Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արմենուհի Մինասյան

Տպել
2265 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան