Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը ևս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:

Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ՝ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար:

Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,- ասել է Լավրովը:

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում:

Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաև ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,- ասել է Հայաստանի նախագահը:

ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

Տպել
510 դիտում

Հայտնի է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթող նախագիծն ու հեղինակի անունը

Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը՝ նախատեսված ուսանողների և նորավարտների համար

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. «Այո»-ի նոր լոգոն 1991 թվականի հանրաքվեինն է եղել

Վարչապետը դժգոհ է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից. հանձնարարականներ՝ իրավապահ համակարգին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նոր տնօրեն ունի

Հանձնարարել եմ աջակիցներիս զերծ մնալ սադրանքներին տրվելուց. Ա. Հարությունյանի թիմը քարոզարշավն սկսում է մոմավառությամբ

ԶՈՒ բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, արձակուրդները. ՊՆ

Իոաննիսյանի միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանի աջակցին արգելվել է սահմանափակել կամ արգելափակել իր ֆեյսբուքյան օգտահաշիվը

ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի 3 անչափահաս հեղինակներին

Հնդկաստանում միջկրոնական բախումներ են. կան զոհեր, ներգրավվել է զորքը

«Լճաշեն» պոմպակայանում վթարի հետևանքով 11,5 ժամով դադարեցվել է Գեղարքունիքի և Կոտայքի ջրամատակարարումը

Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա. խորհրդակցություն Կառավարությունում (տեսանյութ)

Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է հերթական խախտումների մասին

Արարատի մարզում 1027 շահառու այլեւս նպաստ չի ստանում. Գարիկ Սարգսյան

Կեսգիշերին Գյումրիում ավարտվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը (լուսանկարներ)

Դեռահասները Սարատովում ծրագրել էին պայթեցնել դպրոց ու սպանել մոտ 40 մարդու. ՌԴ ԱԱԾ-ն կանխել է (տեսանյութ)

ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակարգեն Տիգրան Կարապետյանը և Արմեն Խաչատրյանը

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է ՀՔԾ. նա կունենա տուժողի կարգավիճակ