Շնորհակալ ենք պարոն Փաշինյանին, փողոցային պայքարի ձեւը սովորեցրեց. բողոքի ցույց ՇՊՀ-ում, այլ բուհերում դժգոհություն չկա

Այսօր Շիրակի պետական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ եւ մի քանի դասախոսներ կարճատեւ բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ:

Ուսանողները դասերը չեն խանգարել, դասադուլ չի եղել: Ըստ համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանի՝ հավաքվել են դրսում, արտահայտել իրենց կարծիքը, ինչի իրավունքն ունի ցանկացած մարդ: «Դասերը սովորական հունով ընթացել են, ակցիայի մասնակիցների թիվը փոքր էր, ես էդպես եմ տեսել, իրենք ինստիտուտից դուրս են եղել: Մի 15 րոպեանոց ակցիա էր, ես կարծում եմ, որ մարդն ազատ արտահայտվելու իրավունք ունի»,- ասաց Երվանդ Սերոբյանը:

ՀԺ-ի հարցին՝ արդյոք կարելի՞ է ասել, որ ՇՊՀ-ն եւս միանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի եւ հեռացման պահանջին, Սերոբյանն ասաց՝ իհարկե ոչ: «Ես նույնիսկ կարդացել եմ, թե ՇՊՀ-ն միանում է սրան, միանում է նրան, նաեւ ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ էր խոսել մեր անունից, ինչ-որ ՀԿ նախաձեռնություն է խոսում մեր անունից, բայց չկա նման բան: Մի քանի օր առաջ էր նախարարը եկել համալսարան, մարդիկ հավաքվեցին, զրուցեցին, խնդիր քննարկեցին: Ե՛վ դեմ կարծիքներ կային, ե՛ւ կողմ, ազատ զրույց եղավ: Դե, նախագիծ է, պետք է քննարկվի, հիմա էդ քննարկման մեթոդների մեջ է ամբողջ խնդիրը, մեկը մի քիչ սուր մեթոդ է ընտրում, մեկն ավելի կոռեկտ մեթոդ է նախընտրում, թե չէ ուրիշ բան չկա»,- ասաց Սերոբյանը:

ՇՊՀ գործարարության եւ վարչարարության ամբիոնի վարիչի ԺՊ Արթուր Մկրտչյանն ասաց՝ ակցիային դասախոսներ էլ են մասնակցել, բայց նախաձեռնությունը եղել է ուսանողներինը: Սկզբում, ըստ Մկրտչյանի, դասադուլ անելու ցանկություն է եղել, ինքը հորդորել է՝ դասերը չխանգարել, մինչեւ կառավարությունից ստանան այս ակցիայի պատասխանը: Պահանջը մեկն է՝ ազգանպաստ, հայանպաստ կառավարություն: «Ուզում են բուհերում հանեն հայոց լեզուն, հայ ժողովրդի պատմությունը, ցանկություն կա դպրոցներից հանեն ՆԶՊ-ն, եկեղեցու պատմությունը: Դա մեր ազգի իդենտիֆիկացման հիմնական տարրերն են, եթե դրանք հանում են, դա ցեղասպանություն է ազգի համար»,- ասաց Մկրտչյանը: Ըստ նրա՝ վաղն ու հաջորդ օրերին էլ կշարունակեն իրենց պայքարը. «Շատ շնորհակալ ենք պարոն Փաշինյանին, ինքը մեզ միտինգային, փողոցային պայքարի ձեւերը լավ սովորեցրեց, եթե էսպես շարունակվեց, բոլորն էլ դուրս են գալու, ոտքի են կանգնելու»:

ՀԺ-ի հարցին, թե ՇՊՀ-ի ուսանողներից քանի՞սն են պատրաստ պայքարի եւ քանիսն են կիսում այս միտքը, Մկրտչյանը պատասխանեց՝ 60-ից 70 տոկոսն արտահայտվում են, որ համամիտ են, լատենտ համամիտներին չգիտեմ:

ՇՊՀ-ի դիմաց բողոքի ակցիան անցկացրած ուսանողներն իրենց ձեռքին ունեցել են «Կամք» հասարակական շարժման պաստառը, այլ պաստառներ չեն եղել տարածքում: Սա ինչպե՞ս կարելի է հասկանալ: Համալսարանի դասախոսն ասաց՝ ուսանողների փոխարեն չի կարող բացատրել: «Բնական է, որ ուսանողներն են բերել, ես տանը «Կամք»-ի դրոշը չունեմ: Բայց «Կամք»-ը հասարակական նախաձեռնություն է, աջակցում է եւ էդ հարցում լոկոմոտիվի դեր է կատարում: Կարող է վաղն էլ դաշնակցության դրոշը լինի, դաշնակցությունն էլ է էդ հարցով շահագրգռված, եւ շատ երեխաներ կան, որ դաշնակցական են: Էս պահին «Կամք»-ից մարդիկ չկան միացած, բայց իրենք էլ են շահագրգիռ եղել մասնակցելու»,- ասաց ՇՊՀ  գործարարության եւ վարչարարության ամբիոնի վարիչի ԺՊ-ն:

Գյումրու մյուս բուհերում ո՛չ որեւէ բողոքի ակցիա կա, ո՛չ էլ նման մտադրություն: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Աշոտ Պապոյանն ասաց՝ նման հարց չեն քննարկում: «Նաեւ մտածում եմ, որ սպեկուլիացիա է գնում, այսինքն՝ ճիշտ գործընթացը սխալ է մեկնաբանվում նրանց կողմից, ովքեր նենգափոխում են այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են բուհական համակարգի համար: Դա իմ կարծիքն է՝ որպես քաղաքացի: Իսկ որպես ռեկտոր՝ ասում եմ, որ մեր մոտ որեւէ դժգոհություն այս հարցում չկա»,- ասաց Պապոյանը:

Օրը հանգիստ է եղել նաեւ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում: Ռեկտորի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ իրենց մոտ որեւէ քաղաքական օրակարգ չկա: «Մանավանդ որ Ֆեյսբուքով էլ եմ ծանոթացել, օրակարգը քաղաքական օրակարգ է, փորձում են շահարկել արժեքային խնդիրներ: Մենք բազմիցս արժեքային խնդիրների մասով մեր մտահոգությունը բարձրաձայնել ենք, բայց սա այդ դեպքը չէ, էստեղ ավելի քաղաքական կոնտեքստ եմ տեսնում, քան իրականում կա: Իսկ մնացած հարցերը, ըստ էության, մեր երկրում բաց ձեւաչափով ցանկացած մակարդակում բաժնի վարիչից մինչեւ վարչության պետ բոլոր օղակներում ով ինչ հարց ունի կարող են գնան եւ քննարկեն, եւ իրենց հարցադրումներն անեն ոչ թե շահարկումների եւ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, այլ անեն խնդիրն իրական լուծում ստանալու համար»,-  ասաց Կարեն Պետրոսյանը:

Արմենուհի Մինասյան

Տպել
1563 դիտում

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում շահագործման է հանձնվում 8 բնակարան․ ներկա է վարչապետը․ ուղիղ

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցում 1988-ի զոհերի հիշատակին. ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին. ուղիղ

Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

«Անի, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է». Կարո Փայլան

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ոսկե մեդալներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից

Ամենասոսկալին տնակային հոգեբանությունն է. Գյումրին արհեստական շնչառության կարիք ունի

ՃՏՊ Երեւանում. մեքենան բախվել է արգելապատնեշներին

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում