Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ 5 միլիոն դրամի չափով գրավ կիրառվեց

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանից:

Պաշտպանի փոխանցմամբ՝ իրենք գրավի չափ էին առաջարկել 3 միլիոն դրամը, սակայն դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել գրավի չափ սահմանել 5 միլիոն դրամը:

Ի պատասխան մեր այն հարցի, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսլան Բաղդասարյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, Հրանտ Անանյանն ասաց. «Մեղադրանքն անհիմն է, իմ պաշտպանյալը չի ընդունում առաջադրված եւ ոչ մի դրվագով. մի դրվագը վերաբերում է նրան, որ ինչ-որ աշխատակիցներ են գրանցվել, որոնք իրենց գործառույթները չեն կատարել, մյուսը՝ «Դավիթաշեն» հիմնադրամում տեղի ունեցած յուրացումներին»: 

Անանյանը մանրամասնեց՝ Բաղդասարյանը ժամանակին եղել է նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը. «Եթե նրա ֆեյսբուքյան էջը նայեք, կտեսնեք, որ նա հաճախ է քննադատում ներկայիս քաղաքապետին, եւ տպավորություն է, թե մի սուր քննադատություն, քաղաքային իշխանությունն անմիջապես ինչ-որ գործ է նախաձեռնում: Կարծես զբաղված լինեն ենթադրյալ հանցագործություններ բացահայտելով եւ իմ պաշտպանյալին պախարակելով»,- մեր զրույցում ասաց Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ Բաղդասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Օրեր առաջ ոստիկանությունը տեղեկացրել էր՝ ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։

Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

 

Տպել
1142 դիտում

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ

Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին

Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին

Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)