Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Հայկ Ալումյանի հարցումը

Բարձրագույն դատական խորհուրդը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի այն հարցմանը, որով վերջինս խնդրել էր իրեն տրամադրել «դատարանների պատերի տակ վնգստացող դատավորներ»-ի ցուցակը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը. «Մենք տրամադրել ենք բավականին ծավալուն պատասխան, որում վերլուծել ենք մեզ համար ոչ հաճելի այդ բառակապակցության հետ կապված ամբողջ պրոցեսը»,-ասաց նա:

Մեր զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ ինքը ԲԴԽ-ի պատասխանը ստացել է, սակայն դրան գնահատական տալ չի կարող. «Եվ ոչ միայն գնահատական տալ չեմ կարող, այլ նաեւ որեւէ կերպ չեմ կարող հասկանալ՝ ինչ է այնտեղ գրված: Համոզված եմ՝ ձեզ էլ տրամադրեմ, դուք էլ չեք հասկանա, եթե անգամ ներգրավեք լեզվաբան, հոգեբան, այդպիսի մասնագետներ»:

Հայկ Ալումյանը մեզ տրամադրեց հարցման պատասխանի պատճենը: Դրա բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դատավորների, իրավական հանրության եւ ընդհանրապես հասարակության տարբեր շրջանակներում ձեւավորված են անհատական գնահատողական դատողություններ որոշ դատավորների վերաբերյալ, ովքեր  ընկալողների համար իրենց վարքագծով առերեւույթ չեն համապատասխանում դատավորի բարձր կոչմանը: Մինչդեռ գնահատողական դատողությունները, պայմանավորված իրենց բնույթով, չեն կարող անհատականացվել նախ այն պատճառով, որ դրանք բոլոր դեպքերում արտահայտում են սուբյեկտիվ մոտեցումներ անձանց կամ երեւույթների նկատմամբ՝ երբեմն սուր շեշտադրմամբ առկա խնդիրների վրա լրացուցիչ ուշադրություն հրավիրելու համար, նաեւ այն պատճառով, որ այդպիսի դատավորները, անկախ նրանց վերաբերյալ ձեւավորված գնահատողական դատողություններից, ՀՀ դատավորներ են եւ գտնվում են մասնագիտական ու անձնական հեղինակության համահավասար պաշտպանության տիրույթում:

Յուրաքանչյուր դատավորի բարի համբավն արժեք է, որը չի կարող վտանգվել, այդ թվում՝ տեղեկության ազատության սկզբունքի քողարկմամբ շահարկման առարկա դառնալու միջոցով:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԴԽ նախագահի կողմից մամուլի հետ շփման ընթացքում կատարված արտահայտությունները գնահատողական դատողություններ են եւ չեն պարունակում կոնկրետ հասցեական տեղեկություններ՝ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով սեպտեմբերի 20-ի նիստի ժամանակ՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս, Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ դիմելու է Ռուբեն Վարդազարյանին՝ խնդրելով իրեն տրամադրել «դատարանների պատերի տակ վնգստացող» դատավորների ցուցակը. «Ի թիվս այլ հանգամանքների, որոնք կապված են լինելու մեր միջնորդության հետ, քանի որ պարոն Վարդազարյանն ասաց, որ այդ «վնգստացող դատավորներ»-ին դատական համակարգում գիտեն, բայց հանրությունը կոնկրետ չգիտի, ես այսօր համապատասխան նամակով դիմել եմ պարոն Վարդազարյանին, որ ինքն ինձ տրամադրի «դռների տակ վնգստացող» դատավորների ցուցակը, բայց նախքան դա կուզեի ձեզնից ճշտել, հարգելի՛ դատարան, դուք անձամբ այդ ցուցակի մեջ կա՞ք՝ «դռների տակ վնգստացող» դատավորների ցուցակի»,- դիմել էր Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին:

Իսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարպեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից. «Դա չի նշանակում, որ ՀՀ բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ ու նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է», - ասել էր նա։

Միլենա Խաչիկյան

Տպել
2778 դիտում

Կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության կողմից իրականացվող հարցաքննությունները տեսաձայնագրելու նախագծին

Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիները 30 օրվա ընթացքում ազատ են Ղազախստանի տարածքում հաշվառվելու պարտավորությունից

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 56 հարց

Հունվարի 1-ից մաքսատուրքերի փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա զգայուն ապրանքների գների վրա

Կառավարությունը պատրաստվում է Մալաթիա-Սեբաստիայի զինկոմիսարիատի շենքը 3 տարով անհատույց տրամադրել ՀԱԵ-ին

Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում մինչև տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի

«Զորաց քարեր»-ի տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել․ կան զոհեր և վիրավորներ

Ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը. վարչապետի ելույթը՝ Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում

Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ էր բռնկվել

Հրդեհ Զվարթնոց գյուղի տներից մեկի տանիքում. տուժածներ չկան

Մեր դուռը բաց է ձեզ համար․ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարելու Հայաստանում

Վարչապետը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Ն. Փաշինյանը և Ա. Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան

Աննա Հակոբյանը «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորհրդաժողովի շրջանակում հանդիպել է Դալիա Գրիբաուսկայտեին

Հայաստանում դեռևս կան երեխաներ, որոնք ենթարկվում են բռնության և որոնց ձայնը լսելի չէ. Զարուհի Բաթոյան

Երևանում և ևս 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել