Դատաիրավական լրագրության հանդեպ հետաքրքրությունն ապագա լրագրողներին բերել էր Բարձրագույն դատական խորհուրդ

Բարձրագույն դատական խորհրդում նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր:

Ինչպես տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարեւորեց նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Նա իր խոսքում նկատեց, որ դատարանների աշխատանքը լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցման պակաս կա, եւ ոլորտային խնդիրների գրագետ լուսաբանումը կարող է նպաստել ոչ միայն առկա խնդիրների լուծմանն ու հաղթահարմանը, այլեւ դատական իշխանության հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը:   

Ուսանողների հետ հանդիպմանը Ռուբեն Վարդազարյանը, հակիրճ ներկայացնելով Խորհրդի լիազորությունները, հիմնական շեշտադրումն արեց մատչելի, հասանելի դատական համակարգ ունենալու Խորհրդի որդեգրած քաղաքականության վրա: Խորհուրդը պիլոտային տարբերակով շրջանառության մեջ է դրել դատավորների համար խորհրդատվական բնույթի որոշում, ըստ որի՝ դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելուց զատ, դատավորներն ավելի մատչելի, առանց իրավական տերմինների օգտագործման, կողմերին հասանելի լեզվով կբացատրեն դատական ակտի բովանդակությունը: Հաջողության դեպքում Խորհուրդը կդիմի օրենսդրին՝ հարցի օրենսդրական կարգավորման համար:

Ապագա լրագրողները հետաքրքրվեցին դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով, էլեկտրոնային արդարադատության համակարգի, արբիտրաժային դատարանների արդյունավետության եւ այլ հարցերով: Խորհրդի նախագահն անդրադարձավ ուսանողների բարձրացրած բոլոր հարցադրումներին: 

Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները շրջայց կատարեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքում, եղան կարգապահական վարույթների քննության համար նախատեսված նիստերի դահլիճում, խորհրդակցական սենյակում:

Տպել
294 դիտում

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ

Յոթ մարդու մահվան պատճառ դարձած Զոդ-ի կամրջի վթարի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Վարչապետի աշխատակազմին պատկանող 3 ավտոմեքենա փոխանցվեց Պետական պահպանության ծառայությանը

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» եւ «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ընկերություններին. 65 նոր աշխատատեղ կստեղծվի

«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը դասական աճուրդով կօտարվի. մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն դրամ

Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

Կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության կողմից իրականացվող հարցաքննությունները տեսաձայնագրելու նախագծին

Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիները 30 օրվա ընթացքում ազատ են Ղազախստանի տարածքում հաշվառվելու պարտավորությունից

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 56 հարց

Հունվարի 1-ից մաքսատուրքերի փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա զգայուն ապրանքների գների վրա

Կառավարությունը պատրաստվում է Մալաթիա-Սեբաստիայի զինկոմիսարիատի շենքը 3 տարով անհատույց տրամադրել ՀԱԵ-ին

Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում մինչև տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի

«Զորաց քարեր»-ի տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել․ կան զոհեր և վիրավորներ

Ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը. վարչապետի ելույթը՝ Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում

Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ էր բռնկվել

Հրդեհ Զվարթնոց գյուղի տներից մեկի տանիքում. տուժածներ չկան

Մեր դուռը բաց է ձեզ համար․ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարելու Հայաստանում