Հրայրը, Ջիվանին, Սայաթ-Նովան եւ մյուսները. Ասպարեզը համբակներուն է տված

09/11/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 9-ի համարում

Ակորդեոնահար Հրայրը պատյանի մեջ տեղավորել էր ակորդեոնը, աթոռի հետ միասին դրել պատի տակ, ինքն էլ, ձեռքերը գրպանում պահած, պարապ-սարապ շրջում էր. երեկ ոստիկանը նրան հայտնել էր, որ այլեւս չի թույլատրվում նվագել: Հրայրը նվագելով ու հետն էլ երգելով է իր ընտանիքի ապրուստը վաստակում: Իսկ աշխատանքի մշտական տեղ չունի. լինում է ե՛ւ մետրոյի որոշ կայարաններում, ե՛ւ մայրաքաղաքի կենտրոնական տարբեր փողոցներում: Երեկ նա «Հանրապետության հրապարակ» կայարանում էր, երբ արգելել էին աշխատել: Չնայած դրան` չէր շտապում տուն գնալ. միգուցե կարգուկանոնի պահապանը փոշմանի՞: «Էս երկրում երբեք կարգուկանոն չի լինելու: Իմանում են, թե երաժշտին որ ասեն` մի նվագի, դա կարգուկանոն ա»,- կարծում է ակորդեոնահարը: Ասում է` կյանքն է ստիպել այսպես փողոց դուրս գալ:

Չնայած տնտեսագետի մասնագիտություն ունի, սակայն չունի համապատասխան աշխատանք: «Էսօրվա դրությամբ ոչ մի աշխատանք չկա, որտեղ գնում ես, ասում ա` 25-ից 45 տարեկան: Տարիքը ի՞նչ կապ ունի, գաղափարն ա՞ կարեւոր, թե՞ տարիքը»,- հարց է ուղղում ինքնուս երաժիշտը, ով արդեն բոլորել է 57 տարին: «Ամենաթանկ կապիտալը գաղափարն ա, եթե գաղափարին տեղ չես տալիս` պետություն կառուցել չես կարող: Կառուցած երկրում իշխանության եկել, ավերում են»,- համոզմունք է հայտնում Հրայրը եւ լրացնում միտքը.

«Ջիվանին ժամանակին ասել ա` «Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն է տված»: Այ, էսօր ինչքան համահունչ ա, էսօրվա վիճակը սա ա»: Փողոցում կատարելիք իր ծրագիրն էլ կազմված է Սայաթ-Նովայի, Շերամի, Հավասու եւ Ջիվանու ստեղծագործություններից: «Ամենաշատը գնահատում եմ Շերամ, Սայաթ-Նովա: Բայց դե, չես կարող մեկին ասես, մեկին թողնես»,- աշուղներին մեկը մյուսից փորձում է գերադասել ու անմիջապես էլ իրեն մեղավոր է զգում: Մի քանի օր Հրայրին իր դհոլչի ընկերը նվագակցել է, եւ միասին իրենց աշխույժ երաժշտությամբ անցորդներին իսկապես բարձր տրամադրություն էին հաղորդում, բայց հետո նրանք դադարեցին միասին հանդես գալ: Հրայրը բացատրում է, որ այնքան գումար չէր հավաքվում, որպեսզի կիսեին ու մի բան հասկանային ստացածից, եւ ակորդեոնահարն առաջարկել է կրկին առանձնանալ.

«Ես իրան բացատրել եմ. չեմ իմանում` ուսանող պահեմ, տան վարձը տամ, դժվար ա, էլի, ինձ համար, ինքը հասկացավ, ասեց` ոչինչ»: 57-ամյա Հրայրը, որը նաեւ իր վատ տեսողության պատճառով չի կարող այլ աշխատանք կատարել, ասում է, որ մարդիկ հիմնականում ցանկանում են մանրադրամների տեսքով իրենց գոհունակությունն անպայման արտահայտեն: «Եթե դու ժողովրդին տալիս ես, ինչ-որ մի բան էլ նա ա տալիս: Այ, պիտի լավ տաս ժողովրդին, հասկանո՞ւմ ես: Եթե երգում ես Ջիվանի, պիտի մեջը Ջիվանի լինի: Մեր ազգային երաժշտությունը շատ բարդ ա, ուղղակի որ տալիս ես, ժողովուրդը հասկանում ա, ես զգում եմ, էլի: Էմոցիա պիտի տաս երգին, երգի մեջ պիտի հոգի ներդնես: Եթե անես, հնարավոր չէ, ինչքան էլ քար մարդիկ են գալիս-անցնում, լսում են, տալիս են: Թեկուզ տասը դրամ, թեկուզ քսան դրամ, թեկուզ հիսուն դրամ»,- այս սկզբունքով է աշխատում մեր զրուցակից երաժիշտը:

Հե՛նց աշխատում` ինչպես համոզված է նա: «Ես երգում եմ, ես էներգիա եմ ծախսում: Մուրացկանը նա ա, ով ձեռքը մեկնում ա, բայց ես նվագում եմ, ժողովրդին ես ինչ-որ մի բան տալիս եմ»,- բացատրում է նա ու ավելացնում. «Աստված եթե մեկին մի շնորհք ա տվել, պիտի էդ շնորհքով ապրի, վսյո: Ամեն մեկի մեջ Աստված մի բան դրել է»: Սակայն` «էս րոպեին մի հատ ծանր  աշխատանք  տան,  կգնամ  կանեմ,  միայն  թե  էդ  երեխեն ավարտի, վերջացնի»,- ուսանող աղջկա մասին է ասում հայրը:

Աննա Զախարյան

Տպել
2259 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն