Էնրիկե Իգլեսիասի եղբոր կազմակերպությունը փնտրում է հայ արտիստների, որոնց կարող է դուրս բերել միջազգային ասպարեզ

Berin Iglesias Art պրոդյուսերական ընկերությունը, որը համաշխարհային արտիստներին ներկայացնում է Եվրոպայում, համագործակցության տարբերակներ է փնտրում Հայաստանում: Ինչպես հայտնի է, դրա ղեկավարները՝ Մաքսիմ Բերինը եւ ճանաչված երգիչ Էնրիկե Իգլեսիասի եղբայր Խորխե Իգլեսիասը, մասնաճյուղ են հիմնում Հայաստանում եւ ցանկանում են հայ արտիստներին ներկայացնել միջազգային ասպարեզում, արտասահմանցիներին էլ՝ բերել այստեղ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խորխե Իգլեսիասը նշեց, որ իրենք պատրաստվում են ուսումնասիրել հայկական դաշտը:

«Հանդիպում ենք ունենալու, որի ժամանակ մեզ ներկայացնելու են արտիստների ցուցակը, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի համագործակցություններ են հնարավոր»,- ասաց նա:

Նրանք արդեն առաջին քայլն արել են: Berin Iglesias Art աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 6-10-ը Հայաստանում անցկացվող Silk Note փառատոնին է մասնակցել Գրեմիի մրցանակակիր Jamiroquai խումբը: Նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սա, ըստ Իգլեսիասի, կարող է լավ սկիզբ լինել:

«Ինչ վերաբերում է արտիստներին, որոնց ցանկանում ենք բերել, ցուցակ ունենք, նրանց հետ խոսում ենք: Այս համերգը հիմք է ապագայի համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում աշխատելու բոլոր հնարավորությունները կան:

Խորխե Իգլեսիասը Հայաստան է ժամանել 4-րդ անգամ: Ընդգծում է, որ իրեն շատ են դուր գալիս մարդիկ, մշակույթը, խոհանոցը: Իսկ Հայաստանի լավագույն ներկայացուցիչներից մեկն է համարում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որի հետ աշխատելու հնարավորություն է ունեցել:

«Շարլ Ազնավուրը, որի հետ երկար տարիներ աշխատել ենք, Հայաստանի հրաշալի ներկայացուցիչ է: Նա շատ-շատ խարիզմատիկ էր, գրավիչ, շատ աշխատասեր էր: Նա միջազգային, համաշխարհային աստղ էր»,- ասաց նա:

Berin Iglesias Art-ն ավելի քան 15 տարի համագործակցում է աշխարհահռչակ մի շարք արտիստների հետ: Նրանց թվում են Էլթոն Ջոնը, Ռոբի Ուիլիամսը, Ստինգը, Էնրիկե Իգլեսիասը եւ այլն:

Տպել
1760 դիտում

Տավուշի ոստիկանները 4 տարի առաջ կատարված ոսկե շղթայի գողություն են բացահայտել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Կատարի ղեկավարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նոյեմբերի 28-ը կնշվի՝ որպես Հատուկ քննչական ծառայողի օր

Կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը ստորագրվել է. Իրանից հրավիրված փոխտնօրենը ՀՀ քաղաքացիություն կստանա

Հեղափոխակա՞ն է 2020 թվականի բյուջեն, թե՞ ոչ. պատգամավորի կարծիքով՝ քաղաքացին իր կաշվի վրա կզգա դա

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ եւ զորացրում կատարելու մասին

ՀՀ վարչապետը Միլանում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետի հետ (տեսանյութ)

Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող 112 ընտանիքի համար ձեռք կբերվեն բնակարաններ

Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել 15 տարի պատիժը կրելուց հետո

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ

Յոթ մարդու մահվան պատճառ դարձած Զոդ-ի կամրջի վթարի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Վարչապետի աշխատակազմին պատկանող 3 ավտոմեքենա փոխանցվեց Պետական պահպանության ծառայությանը

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» եւ «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ընկերություններին. 65 նոր աշխատատեղ կստեղծվի

«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը դասական աճուրդով կօտարվի. մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն դրամ

Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

Կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության կողմից իրականացվող հարցաքննությունները տեսաձայնագրելու նախագծին

Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիները 30 օրվա ընթացքում ազատ են Ղազախստանի տարածքում հաշվառվելու պարտավորությունից

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում