Հրդեհ Արփենիում. մոխրակույտի է վերածվել 2000 հակ անասնակեր

Այսօր՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արփենի բնակավայրի բնակիչ Հովհաննես Միքայելյանին պատկանող անասնագոմին կից տարածքում: Ամբողջովին մոխրակույտի է վերածվել 2000 հակ անասնակեր: «Նոր կառուցված անասնագոմի մոտ էր դրված դրանք, բայց թե ընչի է վառվել, չգիտեմ: Ամբողջությամբ այրվել է, երեւի մի 50-60 տուկ է մնացել, էն էլ բանի նման չէ,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արփենիի վարչական ղեկավար Վահագն Առաքելյանը:

2000 հակ անասնակերը մոտ 40 տոննա է նշանակում եւ միլիոններով՝ հաշվվող վնաս: Վարչական ղեկավարը պարզ հաշվարկ է ներկայացնում: «1 տուկ խոտը հիմա 1200 դրամ է, 2000 հատը 1200-ով եղավ 2 մլն 400.000 դրամ, դրան էլ եթե գումարենք մնացած ծախսերը, մինչեւ 3 մլն-ի կհասնի»:Այս պահին վարչական ղեկավարը չի կարող ասել՝ կօգնե՞ն գյուղացուն, թե՞ ոչ: Երբ վնասի չափի իրական գնահատումը լինի, փոխհատուցման հարցով համայնքապետարանում քննարկում կանեն, կհասկանան:

Միքայելյաններն իրենց աշխատանքով ապրող մարդիկ են, որ ասեմ՝ ապահովված են, ճիշտ չի լինի,- ասաց վարչական ղեկավարը: «Իրենց առօրյայով, էդ անասուններով գյուղում ապրող մարդիկ են, սարերի, քարերի մեջ տանջվող, ապրող մարդիկ, ուրիշ աշխատանք չունեն, այլ եկամտի աղբյուր չունեն»:

 Արմենուհի Մինասյան

Տպել
255 դիտում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է Վազգեն Մանուկյանի հրաժարականին. Բաբաջանյանը հանդես էր եկել նրա հրաժարականի պահանջով

Արա Զոհրաբյանը դիմել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին՝ ձերբակալված փաստաբաններին հանդիպելու համար

HBO-ն ցանկանում է նկարահանել «Ընկերները» սերիալի շարունակությունը

Որեւէ մեկին չի ճնշելու եւ համարում է ժամապայքար. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ դասադուլի եւ գործադուլի մասին

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն չի սպասարկի պետպատվերի շրջանակում, քանի որ հայտնի չէ ծառայության արդյունավետությունը. Թորոսյան

Սեւանում լողալը լավ բան է, բայց ոչ փետրվար ամսին․ վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՏԿԵ նախարարության և «Հայկական Կարիտաս»-ի միջև

ՀՀ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստները պարտվեցին Թուրքիային. 4:1

Էրիկ Վարդանյանի տեղափոխության համար «Փյունիկ»-ը 150 հազար եվրո ավելի է ստացել, քան ֆուտբոլիստի արժեքն է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը սպառնացել է «Իմ քայլ»-ի պատգամավորին. վարչապետը խոստանում է փռել ասֆալտին

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին

Մենք ուզում ենք հասկանալ՝ Մադրիդյան սկզբունքները մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող են հասցնել. վարչապետ

Հնարավոր է՝ առաջիկայում Հայաստանը երկու լաստանավ ունենա. գնդակը գործընկերների դաշտում է, սպասում ենք պատասխանի. Պապիկյան