Կաշառքի գործով ձերբակալված ավագ տեսուչը ազատ է արձակվել, իսկ տեսուչը՝ կալանավորվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչին եւ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ավագ տեսուչի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ մի քաղաքացու հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը նրա օգտին լուծելու համար ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը հետաքննիչի հետ բանակցելուց հետո քաղաքացուց՝ որպես կաշառք, պահանջել են 200 դոլար, ապա սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50․000 դրամի շուրջ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում՝ որպես կաշառք, պահանջված 50․000 դրամն ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել էին:

Միլենա Խաչիկյան

Տպել
730 դիտում

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է Վազգեն Մանուկյանի հրաժարականին. Բաբաջանյանը հանդես էր եկել նրա հրաժարականի պահանջով

Արա Զոհրաբյանը դիմել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին՝ ձերբակալված փաստաբաններին հանդիպելու համար

HBO-ն ցանկանում է նկարահանել «Ընկերները» սերիալի շարունակությունը

Որեւէ մեկին չի ճնշելու եւ համարում է ժամապայքար. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ դասադուլի եւ գործադուլի մասին

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն չի սպասարկի պետպատվերի շրջանակում, քանի որ հայտնի չէ ծառայության արդյունավետությունը. Թորոսյան

Սեւանում լողալը լավ բան է, բայց ոչ փետրվար ամսին․ վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՏԿԵ նախարարության և «Հայկական Կարիտաս»-ի միջև

ՀՀ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստները պարտվեցին Թուրքիային. 4:1

Էրիկ Վարդանյանի տեղափոխության համար «Փյունիկ»-ը 150 հազար եվրո ավելի է ստացել, քան ֆուտբոլիստի արժեքն է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը սպառնացել է «Իմ քայլ»-ի պատգամավորին. վարչապետը խոստանում է փռել ասֆալտին

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին