«Շատ ուժեր սիրով բանանի կեղեւ կդնեին հայ-ռուսական հարաբերությունների ոտքի տակ». Նավասարդյանը՝ Շոյգուի այցի նպատակի մասին

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ նախորդ շաբաթ Հայաստան էր ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: 

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը ռազմական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր են քննարկվել: Չհաստատվեց, սակայն, որ Տոնոյան-Շոյգու հանդիպման ժամանակ հայկական կողմի համար ՌԴ-ից նոր զինատեսակների ձեռքբերման մասին է խոսվել:

Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ սպասվում է՝ Մոսկվան Երեւանին կմատակարարի հց-30հԾ ինքնաթիռներ: 4+ սերնդին պատկանող այդ կործանիչները, ըստ Տոնոյանի, Հայաստանում կլինեն դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին:

Շոյգուի այցի ընթացքում ռուսական լրատվամիջոցներով տարածվեց, սակայն այդպես էլ պաշտոնական հաստատում չստացավ նաեւ մեկ այլ կարեւոր տեղեկություն, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքը կրկնապատկվում է: Անդրադառնալով այս թեմային էլ՝ Տոնոյանը հայտարարեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազան արդիականացվում է, սակայն ռազմաբազայի հողատարածքների ավելացում չի լինելու. «Ավելի ճիշտ՝ ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք, որ արդեն չի օգտագործվում, անցնում է Հայաստանի Հանրապետությանը, բայց այդ բոլոր տարածքները մնում են Հայաստանի Հանրապետության տարածք: Ուղղակի տրվում է օգտագործման համար»,- ասաց նա:

Նկատենք, որ այս թեման նախորդ ամբողջ շաբաթվա ընթացքում հասարակական ու քաղաքական շրջանակներում շատ հակասական քննարկումների տեղիք էր տվել: Չնայած տեղեկատվությունը չէր հաստատվում, սակայն մի կողմից կարեւորվում էր Գյումրիում ռուսական զորքի ներկայությունը՝ ստեղծված աշխարհաքաղաքական բախումների համատեքստում, մյուս կողմից շատերը քննադատում էին ՀՀ իշխանություններին՝ ռուսական ռազմաբազային նոր տարածք հատկացնելու, հետեւաբար այդ ուղղությամբ ծախսերը մեծացնելու համար: Քննադատություններն այն աստիճան բուռն էին, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ակնարկելով, որ քննադատությունների հեղինակները Արեւմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ներն են:

Թեմայի շուրջ զրուցել ենք Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ.

-  Պարոն Նավասարդյան, Շոյգուի Հայաստան այցից հետո ամենաքննարկվող թեման ռազմաբազայի տարածքի ընդլայնման հնարավորությունն է: Ըստ ձեզ՝ սա՞ էր նրա այցի նպատակը:

- Մենք Ռուսաստանի հետ ունենք մի քանի շատ կարեւոր պայմանագրեր, մենք Ռուսաստանի հետ համարվում ենք ռազմական դաշնակիցներ, կապված ենք շատ լուրջ փաստաթղթերով: Սա մեկ: Երկրորդ, մենք Ռուսաստանի հետ միեւնույն ինտեգրացիոն միացյալ կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի մեջ ենք: Սա հարցի իրավական, միջազգային իրավունքի կողմն է: Կա նաեւ քաղաքական կողմ: Քաղաքական իմաստով, կարծում եմ, այս այցը պատահական չէր, քանի որ մենք ապրում ենք քաղաքական շատ բարդ իրավիճակում՝ մասնավորապես սիրիական դեպքերի համատեքստում: Ամբողջ պրոպագանդիստական, ֆեյքային, քաղաքական պատերազմները ես դնում եմ մի կողմ եւ հարցին նայելով քաղաքական, իրավական, ռազմական տեսանկյունից՝ փաստում, որ շատ կարեւոր էր Շոյգուի այցելությունը՝ փաստելու համար, որ Հայաստանը եւ Ռուսաստանը այս բարդ իրավիճակում կողք կողքի են: Ես սա շատ եմ կարեւորում այն առումով, որովհետեւ թուրքական քաղաքականությունը, որ այսօր վարվում է, դա պանթյուրքիզմի ռեանիմացիայի փորձ է: Այս բազմակոմբինացիոն խաղերի մեջ (որովհետեւ այստեղ Ամերիկայի խնդիրը կա Թուրքիայի հետ կապված, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը կա, իրանյան հարցը կա), այս ամբողջ խճապատկերի ֆոնին շատ կարեւոր էր Շոյգուի այցելությունը Հայաստան:

Ես ոչ մի իլյուզիա չունեմ, որ եթե ռազմական որեւէ իրադրություն ստեղծվի՝ ՀԱՊԿ համաձայնագիրը կգործի այնպիսի մասնակիցների կողմից, ինչպիսին Ղազախստանի նախագահ Նազարբաեւն է, ինչպիսին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է, մյուսներն են: Այստեղ նորից մնալու են Հայաստանն ու Ռուսաստանը: Այս համատեքստում հայտարարել, որ ռուսական ռազմաբազան հզորանում է,  ինքնաթիռներ են ստացվելու, լավ, ժամանակակից կործանիչներ են գալու, ես կարծում եմ՝ պատահական չի: Ես նման իրադրությունների հետ եմ կապում Հայաստանի անվտանգությունը, պատերազմ չլինելու տարբերակը: Հայաստանում բավական բարդ իրավիճակ է, մենք ունենք տրամադրություններ, կազմակերպություններ, մարդիկ, որոնք մի փոքր այլ քաղաքական ուղղվածություն ունեն, որ Ռուսաստանին պետք է հեռացնենք այստեղից, 102 ռազմակայանը փակենք եւ այլն: Կան հայտարարություններ, որ Ամերիկան պետք է մտնի այստեղ, մենք պետք է մտնենք ՆԱՏՕ-ի մեջ եւ այլն: Ես այսքան երկար քաղաքականությամբ զբաղվելուց հետո իրավունք ունեմ ասելու, որ այդ բոլորը քաղաքական ֆանտազիայի արդյունք են: Հիշեք. 100 տարի առաջ էր, երբ անգլիացի քաղաքական գործիչ Սոլոբերին Լորդերի պալատում հայտարարեց`«Հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»»: Նույն բանը հիմա կասի ԱՄՆ նախագահ Թրամփը, որովհետեւ նա Հայաստանի համար Ռուսաստանի հետ չի մտնի առճակատման մեջ, եւ եթե մենք մեր հույսը կապենք նման բաների հետ, պետք է հիշենք, թե ինչ եղավ քրդերի հետ մեկ ամիս առաջ: Սա շատ լավ բնորոշիչ է, թե ինչ կոմբինացիաներ են կատարվում աշխարհում եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքում: Այնպես որ, պետք է լինել խելացի, ճկուն, պետք է հասկանալ, թե ում հետ մենք ինչ ենք անում, եւ ամենակարեւորը, անկախ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի գոյատեւումը ես պայմանավորում եմ մեր ռազմական պոտենցիալը, մեր տնտեսությունը ուժեղացնելու եւ մեր միասնական լինելու մեջ, որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ հակառակ դեպքում մենք շատ բան կարող ենք կորցնել:

- Այնուամենայնիվ կան նման տեսակետներ, հայտարարություններ, որ ռուսական ռազմաբազայի տարածքի մեծացումը կվնասի Հայաստանի շահերին, որ Հայաստանը ռուսացվում է, ծախսերը շատանում են՝ փոխարենը հակառակը լինեն, որ պետք է նվազեցնել այդ ծախսերը եւ ոչ թե ավելացնել: Եվ այս խոսակցությունների հետ կապված հայտարարություն տարածեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ ընդգծելով, որ  «մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով իրենց «կերակրվող» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ»: Ըստ դեսպանատան՝ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետեւանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա: Ձեր կարծիքով ի՞նչ հետեւանքների մասին է խոսքը:

- Միանշանակ է, որ այդ ռազմաբազայի հզորացումը կապված է մեր անվտանգության հետ: Անվտանգությունը համեմատելով ծախսերի հետ՝ մի բան կարող ենք շահել, մի բան կորցնել: Ինչ վերաբերում է նրան, թե դա վատ հետեւանքներ կարող է ունենալ, իհարկե կարող է, որովհետեւ Ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթը միայն Կրեմլը չէ, դա միայն այն անձնավորությունների խելամիտ քաղաքականությունը չէ, որոնք մտածում են Ռուսաստանի ու Հայաստանի հետագա շահերի, անվտանգությունը պահելու կապակցությամբ: Կան շատ այլ քաղաքական ուժեր, որոնք սիրով բանանի կեղեւ կդնեին հայ-ռուսական հարաբերությունների ոտքի տակ: Մեզ մոտ էլ կան 5-րդ շարասյան ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են մեր շահերը վնասելու համար: Չմոռանանք, որ հենց նույն ՌԴ-ում էլ կան քաղաքական ուժեր, որոնք սիրով արեւմտյան ուժերի, Թուրքիայի շահերը կարող են պաշտպանել այս բարդ քաղաքական իրադրության մեջ: Այս բոլորը հաշվի առնելով՝ ես չեմ կարծում, որ երկու երկրների առաջնորդները կանեն այնպիսի բաներ, որոնք կվնասեն մեր շահերին:

- ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը իր հայտարարության մեջ ակնարկում է, թե հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները չեն քննարկում ռուսներն ու հայերը, այլ քննարկում են Արեւմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները: Ըստ ձեզ կա՞ ինչ-որ ուսումնասիրություն, թե ում կողմից են ֆինանսավորվում քննարկողները:

- Այդ հայտարարությունը չեմ կարդացել, բայց սխալ է արել դեսպանատունը, եթե արել է նման բան: Իհարկե, կան ֆեյքեր, կան սորոսականներ, կան ՀԿ-ներ, որոնք տարբեր տեղերից ֆինանսավորվում են, բայց պետք է ավելի խորը նայենք այդ ամենին. վերջին հաշվով այդ կազմակերպությունները եւ ուժերը չեն, որ որոշում են Հայաստանի այսօրվա ճակատագիրը: Անընդհատ կարելի է ասել՝ մենք Արեւմուտքի հետ ենք, բայց դա օգուտ չի բերի: Մենք ունեցել ենք Ղարաբաղի տարածքների կորուստ, Նախիջեւանի կորուստ, եթե այս բաները դաս չեն եղել, ավելի լավ է նման բաներ չանել, որոնք կարող են վատ հետեւանքներ ունենալ: Ես կարծում եմ, որ ինչքան Հայաստանի ռազմական հզորությունը մեծանա՝ լինի դա Ռուսաստանի օգնությամբ, Ռուսաստանի միջոցով, թե ուրիշ մեկի, սա մեր անվտանգության երաշխիքն է:

Տպել
10571 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել