ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային կառույցն ու մասնաճյուղերն արժանացան «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մրցանակներին

08/11/2019 schedule10:29

Օրերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում մասնակցեցին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կազմակերպած՝ «Մեկ օր Ինգոյի հետ» խորագիրը կրող միջոցառմանը:

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրենը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշեց, որ միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել: Տարին մեկ անգամ՝ ապահովագրական ընկերությունը գործընկեր բանկերի հետ քննարկում է առաջարկներն ու նորարարությունները, նախանշում՝ գալիք տարվա անելիքները:

Ապահովագրական գործակալության գործադիր տնօրենը կարևորեց երկուստեք համագործակցությունը:

Այնուհետև «Ինգո Արմենիայի» աշխատակիցները գործընկեր բանկերին ներկայացրին ապահովագրական ոլորտի զարգացման միտումներն ու վերջին նորությունները՝ ամփոփելով այս տարվա ընթացքում Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգևատրվեցին և հավաստագրեր ստացան լավագույն ցուցանիշներ արձանագրած բանկերն ու դրանց մասնաճյուղերը:

Պատվոգրերի և մրցանակների արժանացան նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը՝ արդյունավետ համագործակցության, իսկ Վանաձոր, Գյումրի և Ագարակ մասնաճյուղերը՝ ապահովագրական ապրանքատեսակների ակտիվ վաճառքներ իրականացնելու համար:

Կարևորելով բանկերի և ֆինանսական կառույցների դերն ապահովագրական ոլորտի զարգացման գործում՝ «Ինգո Արմենիա» ընկերությունը բարձր գնահատեց իր գործընկերների աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց աճող ցուցանիշների համար:

 

 

Տպել
249 դիտում

Կառավարությունը 713 մլն դրամ հատկացրեց՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար

Խմորումներ շատ են լինելու, համբերեք, կտեսնեք. Սամվել Բաբայանը՝ սպասվող ընտրությունների, Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Մոսկվայում հայ մարզիկի են սպանել

Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ

Արցախցի մարզիկը դարձել է ոսկե մեդալակիր. թիմի 10-ը կարատեիստներն էլ ոսկե մեդալով են վերադարձել

ՀԴՄ սարքերը պետք է նաեւ պոստ տերմինալի ֆունկցիա ունենան. ՊԵԿ նախագահ

ՎԶԵԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի

Կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն. վարչապետ

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

Շտեմարաններում փոփոխություն չի լինի, իսկ Ագրարային համալսարան այլեւս չեն ընդունվի ատեստատի գնահատականով . Կարո Նասիբյան

Կրակոցներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 51 հարց

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 37.5 հա տարածք

«Տնաքանդությունը մեղք է». բռնել եւ տկլորացնել

Ի՞նչ արժեն մեր մատնահետքերը. փող տպելու մեքենա

Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ. Սուրեն Սարգսյան