Մակրոնի կարծիքով ՆԱՏՕ-ի մոտ հիմա «ուղեղի մահ» է գրանցվել. դաշինքի անդամները համաձայն չեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist  շաբաթաթերթի հետ զրույցում  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մոտ հիմա «ուղեղի մահ» է գրանցվել:

Նա կարծիք է հայտնել, Միացյալ Նահանգներն էլ այս պահին մեջքով է շրջվում իր գործընկերների նկատմամբ՝ Սիրիայից իր զորքերը դուրս բերելու պատճառով եւ Եվրոպան այժմ չի կարող հույս դնել նրանց աջակցության վրա, ինչի արդյունքում Թուրքիան իրականացրել է չծրագրված ռազմական գործողություններ՝ հայտնի հետեւանքներով:

«ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կորցրել է իր հավասարակշռությունը միության ներսում, չկա գործողությունների պլանավորում եւ ծրագիր: Այն, ինչ այս պահին տեղի է ունենում, ոչ այլ ինչ է, քան  ՆԱՏՕ-ի «ուղեղի մահ»,-ասել է Մակրոնը՝ անհավանական համարելով ՆԱՏՕ-ի ներսում ձեւավորված կարծիքն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն իրենց առաջնային թշնամին է:

Ֆրանսիայի նախագահի խոսքերով, Եվրոպան պետք է սկսի զարգացնել սեփական ռազմական ուժերը և իրեն տեսնի  որպես աշխարհաքաղաքական տերություն, հակառակ դեպքում տարածաշրջանը չի կարողանա վերահսկել իր ճակատագիրը:

Այս ամենը Մակրոնն ասել է Սիրիայում ստեղծված իրավիճակը մեկնաբանելու համատեքստում՝ որպես անհավասարակշիռ վարքի դրսեւորում օրինակ բերելով Թուրքիայի սկսած գործողությունները Սիրիայում՝ թուրք-ամերիկյան բանակցություններից հետո:

ասել է, որ Մերձավոր Արեւելքում կոպիտ սխալ է թույլ տրվել, անընդունելի է նաեւ Վաշինգտոնի քայլը՝ դուրս բերել իր զորքերը Սիրիայից եւ տեղեկացնել այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, այդ թվում Ֆրևանսիային՝ թվիթերում գրառման միջոցով:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ  պատրաստ են սկսել երկխոսություն Ռուսաստանի Դաշնության հետ:

ՆԱՏՕ-ի մասին Ֆրանսիայի նախագահի խոսքերին անդրադարձել են միության անդամ երկրներն ու Ռուսաստանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մակրոնը տվել է Հյուսիսատլանտյան դաշինքի այժմյան իրավիճակի ուղիղ եւ ճշգրիտ բնորոշումը, հայտնում է РИА Новости-ն:

«Էմանուել Մակրոնը ոսկի խոսքեր է ասել՝ ճշմարիտ եւ իրավիճակն իրապես արտացոլող: Մի հսկայական հարց կա՝ ինչպե՞ս է պատրաստվում Եվրոպան վերահսկել իր ապագան»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով 20-րդ դարի պատերազմներն ու Եվրոպայում տիրող իրավիճակը:

ՌԴ պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար  Լեոնիդ Սլուցկին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ կույր համերաշխության դրսեւորումների արդյունքում ամբողջ Եվրոպան հայտնվելու է կոմայի մեջ: Ըստ Սլուցկու, վաղուց էր պետք թողնել Վաշինգտոնի թելն ու վարել քաղաքականություն, որը կբխեր միության բոլոր անդամների շահերից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, անդրադառնալով Էմանուել Մակրոնի խոսքերին, հայտնել է, որ չի կիսում Ֆրանսիայի նախագահի կարծիքը՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին եւ կարծում է, որ դաշինքը շարունակում է մնալ ուժեղ, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան միասին շարունակում են համատեղ գործողությունները կոլեկտիվ անվտանգության հարցում :

«Մենք այս պահին էլ անում ենք այն, ինչ արել ենք տասնամյակներով: Եվրոպացի գործընկերներն ամրապնդում են իրենց ռազմական ուժերի կարողությունները, ավելի շատ ներդրումներ են անում պաշտպանական ուղղությամբ, ԱՄՆ-ն էլ մեխացնում է ներկայությունը Եվրոպայում»,-ասել է Ստոլտենբերգը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ համաձայն չէ Ֆրանսիայի նախագահի՝ ՆԱՏՕ-ում տիրող իրավիճակի մասին ասված խոսքերի հետ:

«Ես կարծում եմ, որ Էմանուել Մակրոնը բավական կտրուկ է արտահայտվել: Այդ խոսքերը չեն համընկնում իմ դիրքորոշման հետ»,-ասել է Մերկելը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած բանակցությունների արդյունքներն ամփոփող հարցազրույցի ընթացքում:

 Նա ասել է, որ նման կտրուկ գնահատականն այդքան էլ անհրաժեշտ չէր այս պահին, սակայն չի կարող հերքել, որ դաշինքի ներսում իսկապես խնդիրներ կան.  «ՆԱՏՕ-ն մեր հետաքրքրությունների շրջանակում է, սա մեր դաշինքն է: Ես նախկինում ասել եմ եւ հիմա էլ միանշանակ պդնում եմ՝ մենք ինքներս պետք է մեր ձեռքը վերցնենք Եվրոպայի ճակատագիրը»,-հայտնել է կանցլերը:

Ֆրանսիայի նախագահի ձեւակերպումներին արձագանքել է նաեւ ԱՄՆ-ը:

«ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ կարեւորագույն, շատ ազդեցիկ եւ շատ նշանակալի, հնարավոր է՝ ամենից կարեւոր  ռազմավարական համագործակցությունը պատմության մեջ:  »,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ սխալ համարելով դաշինքի մասին Մակրոնի խոսքերը:

Տպել
1855 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում