Աճառյանները պետք է ծնվեն հայ բանասիրության ֆակուլտետում. ԵՊՀ դեկանները հայագիտական առարկաները ոչ պարտադիր դառնալու մասին

Հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու շուրջ ձեւավորված քննարկումներն ավելի են թեժացել. ուսանողները դուրս են եկել համալսարանական պատերից եւ փորձում են խնդրի մասին բողոքի ցույցերի միջոցով բարձրաձայնել:

Հարցի վերաբերյալ կարծիքները երկուսն են. հանրության մի մասը պնդում է, որ նշված առարկաները պետք է պարտադիր լինեն հայ լինելու համար եւ խոսում են ազգային արժեքների մասին, մի մասն էլ այն կարծիքին է, որ բուհում մասնագիտական կրթություն է պետք ստանալ: 

«Աճառյանները պետք է ծնվեն հայ բանասիրության ֆակուլտետում, իսկ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ»,- մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ մարդը բուհ ընդունվում է որոշակի կողմնորոշմամբ: 

Դեկանի կարծիքով՝ համալսարանական մոտեցում չէ բուհում գրել, կարդալ սովորելը, քանի որ այսօր պետք է քայլենք աշխարհի համալսարաններին համընթաց:

Վահրամ Դումանյանը ստեղծված իրավիճակի մասին մամուլում շրջանառվող լուրերը մանիպուլյացիա անվանեց, քանի որ որեւիցե մեկը չի ասել, որ առարկաները հանում են, այս դեպքում՝ ո՞րն է խնդիրը: Դեկանը շատ բնական համարեց քննարկվող օրենքի նախագծի այն կետը, որով հանվում է պարտադրանքը, սակայն այսօր տեղի ունեցող ակցիաները նրան մեկ հարցի են հանգեցնում՝ մենք պայքարո՞ւմ ենք ակադեմիական ազատության դեմ: Դումանյանի խոսքով, մտավորականին, համալսարանականին որեւիցե բան պարտադրելը ճիշտ ու հաճելի չէ: Այսօր բուհում ուսուցումը կատարվում է հայերենով, ինչը ենթադրում է, որ ընդունվողները տիրապետում են այդ լեզվին:

Մասնագիտական լեզու դասավանդելու վերաբերյալ պնդումներին դեմ չէ, այս դեպքում՝ պետք է առաջարկ ներկայացվի, դասընթաց մշակվի, որը հետաքրքիր կլինի: Դեկանն այսօր ուսանողների կատարած ակցիաները եւ ընդհանուր միջավայրը, որն առկա է, դրական է համարում. բուհում անկաշկանդ են ե´ւ ուսանողները, ե´ւ դասախոսները, նախկինում այդպես չէր, սա ձեռքբերում է բուհի համար:

«Շատ հարգում եմ մեր սիրելի ուսանողներին, ես միշտ եղել եմ իրենց կողքին, ողջունում եմ իրենց ոգին, սակայն ինձ մոտ հարցեր կան, պարզ չէ հարցի դրվածքը»,- նշեց դեկանը՝ ավելացնելով, որ այսօր երիտասարդները համալսարանական պատերից դուրս են բողոք հնչեցնում, որովհետեւ այդ պատերի ներսում իրենց ձայնը չլսեցին: Դեկանի խոսքով՝ ուսանողները պարզապես չեն վստահում գիտական խորհրդին: Ինչպես պատմեց Դումանյանը, նա կապ է տեսնում այս ակցիաների եւ վերջերս ուսանողների կողմից իրականացրած արտահերթ նիստի մասին, որտեղ գիտական խորհուրդը նույնիսկ օրակարգը չհաստատեց եւ չլսեց նրանց բարձրաձայնած խնդիրները:

«Ես չէի կիսում ուսանողների տեսակետը, համամիտ չէի բարձրացրած հարցերին, սակայն նրանց ընդհանրապես թույլ չտրվեց արտայատվել»,- նշեց Դումանյանը՝ հավելելով, որ սկզբից եւեթ դեմ է խոսել, ասել, որ պետք է ուսանողների հետ հարցերը քննարկել:

Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանի կարծիքով՝ այս մոտեցումը, իրականացված ցույցերը ճիշտ չեն, պետք է միտինգային խոսակցությունները թողնել մի կողմ եւ հստակ նայել կյանքին, տեսնել, թե ինչ են դասավանդում բուհում: Ուսանողը, որը վաղը քիմիկոս է դառնալու, պետք է բուհում  նորից սովորի այն պարզունակ բաները, որ պետք է ուսաներ դպրոցում: Դեկանը վրդովված է. նրա խոսքով՝ այդ ժամերին մասնագիտական ոչինչ չեն քննարկում. ենթակա ու ստորոգյալ են ուսումնասիրում:

«Ի՞նչն է խանգարում, որ հայոց լեզվի ընդունելության քննությունը նորից վերականգնվի, ինչպես եղել է ժամանակին եւ դրանով սահմանափակվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե քննությունը ուսանողը չհանձնի, կգնա, լեզուն կսովորի եւ այդ ժամանակ բուհ կընդունվի: «12 տարի դպրոցում սովորելուց հետո՝ եթե չեն կարողանում քննություն հանձնել, անհեթեթություն է»,- նկատեց Տարիել Ղոչիկյանը:

Ինչպես պատմեց ֆակուլտետի դեկանը, ավագ սերնդի դասախոսները, ովքեր ժամանակին դպրոց են հաճախել, ի տարբերություն այժմյան սերնդի, ընդունելության քննություն են հանձնել, որը նշանակում էր, որ տվյալ անձն ամբողջ ծրագրով յուրացրել է հայոց լեզուն եւ հայ գրականությունը, իսկ բուհում նա արդեն պետք է մասնագետ դառնա: Դեկանի կարծիքով՝ եթե ոչ մասնագիտական առարկաներ անցնեն, ապա ե՞րբ պետք է մասնագիտություն սովորեն. քիմիկոսին չեն կարող քիմիա սովորեցնել՝ ֆակուլտետն ավարտելուց հետո՝ պատճառաբանելով, որ նա դպրոցում լեզու չի սովորել, պետք է բացը լրացնել:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում շարունակվել է դասադուլը: Ուսանողներն երթով շարժվել են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղ նրանց են միացել խմբեր ռոմանագերմանական, արեւելագիտության, պատմության եւ այլ ֆակուլտետներից: Նրանք ուղեւորվել են դեպի կառավարության շենք, որտեղ միացել են ՀՅԴ երիտասարդական միությանը: Հավաքվածները վանկարկել են «Արայի՛կ, հեռացի՛ր»: Նրանք տարբեր գրությամբ պաստառներ են պարզել. «Պահանջվում է ԿԳՄՍ նախարար», «Հայ ա մետ», «#գործ կա»:

Մասնակիցներն իրենց բողոքի ցույցը շարունակել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ: Նրանք բողոքել են նաեւ «Մել» ֆիլմի համար գումարներ հատկացնելու, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում, որպես այդպիսին, չդասավանդելու հեռանկարի դեմ: Նախարարի հեռանալու պահանջը երբեմն վանկարկել են անգլերենով՝ պատճառաբանելով, որ ոչ հայերեն լեզուն նախարարին ավելի հասկանալի է: ՀԱյտարարել են, որ նստացույց են սկսում:

Այս պահին մասնակիցների մի մասը շարունակում է նստացույցը նախարարության շենքի առաջ, երիտասարդներն իրենց հետ քնապարկեր են տարել եւ պատրաստվում են գիշերն անցկացնել այնտեղ:

Անի Ավագյան

Տպել
1217 դիտում

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին