Վաղվանից կլինեն քննարկումներ ԵՊՀ դեկանների հետ. հնարավոր է բարձրացվեն ուսման վարձերը եւ աշխատավարձերը

07/11/2019 schedule22:47

Երեւանի պետական համալսարանում կանցկացվեն քննարկումներ՝ ուսման վարձերը միջինը 15 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ: Վարձերը թանկացնելով՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մտադիր է սեպտեմբերից դասախոսների աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով, քանի որ այն վարձատրությունը, որ ստանում են նրանք, համարժեք չէ իրենց կատարած աշխատանքին: Դասախոսների աշխատավարձը բարձրացնելու միակ տարբերակը, ըստ Գեւորգյանի, սա է:

Ծրագիրն առայժմ միայն առաջարկ է ռեկտորի պաշտոնակատարի կողմից, այն դեռեւս պետք է քննարկվի, որից հետո կհրապարակվի, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գեւորգյանը, հարցը հանրությանն է վերաբերում, մարդիկ պետք է իմանան, որոշեն՝ այս կամ այն մասնագիտության ֆակուլտետ դիմում են, թե ոչ, թաքցնելու խնդիր չկա:

Ռեկտորի պաշտոնակատարը, սակայն, հրաժարվեց մանրամասնել, թե երբ է հարցը ներկայացվելու բուհի գիտխորհրդի քննարկմանը եւ թե որքան է կազմելու վարձավճարի միջին աճը՝ բացարձակ թվով: «Այս պահին չեն տրվի շատ մանրամասներ, որովհետեւ դրանք ընդամենը ինձ մոտ ծագած մտքերն են, որոնք ես պետք է կամաց-կամաց քննարկումների դնեմ»,- նշեց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է դեռեւս խոսել ռեկտորատի աշխատակիցների եւ դեկանների հետ: Վերջիններիս հետ քննարկումները նախատեսվում է սկսել արդեն վաղվանից:

Ծրագիրը կընդունվի, եթե նման որոշում կայացնի ԵՊՀ գիտական խորհուրդը, քանի որ այս մարմինն է որոշում բուհում վարձավճարների չափը:

Անի Ավագյան

Տպել
664 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ