Համոզված եմ՝ այս գործով դատաքննության ավարտ չի լինելու. Քոչարյանի պաշտպան

«Հավանաբար իր այս որոշման հիմքում դատավոր Աննա Դանիբեկյանը կդնի դատախազների այն ասածը, թե հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի նախկինում զբաղեցրած պաշտոնները՝ վերջինս կարող է խոչընդոտել գործի քննությանը»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով դատավոր Դանիբեկյանի կողմից հրապարակված որոշմանը:

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց, որ իր համար դա սպասելի որոշում էր, որն անպայման կբողոքարկվի. «Ես համոզված էի, որ Դանիբեկյանը մեր միջնորդությունը մերժելու է, որովհետեւ իմ կաշվի վրա զգացել էի նրա մասնագիտական գիտելիքների խոր պակասը: Ես փորձում էի նրան ներկայացնել մեղադրանքի դրվագը, հիշում եք՝ նրան ցույց տվեցի Յուրի Խաչատուրովի մեղադրանքի որոշումը: Դա ակցիա էր՝ ցույց տալու համար, որ նրանք վերցրել, կազմել են բովանդակություն, հետո տեղադրել են մեղադրյալների անուն-ազգանունները՝ որեւէ բառ չփոխելով: Այստեղ չկա մեղադրանք, Գյուլնազ տատի հեքիաթների հետ չեմ ուզում համեմատել, կարող եմ համեմատել, ասենք, գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանի կողմից գրված մեղադրանքի հետ: Ո՞նց կարող էր նա բաց թողնել նման մեղադրանքը: Իհարկե, նա չի ստորագրել, այլ մասնակցող դատախազ Պետրոսյանը, բայց վերջապես ինքն է այս գործի համար պատասխանատու»: Ռուբեն Սահակյանի կարծիքով՝ Արթուր Դավթյանի՝ երեք ամսվա ընթացքում երկու գեներալի կոչում ստանալով՝ արդեն ամեն ինչ ասված է. «Ես կարծում եմ, որ սրանով նա ծառայություններ է անում հանրապետության ղեկավարությանը, դիցուք՝ վարչապետին»:

Հարցին, թե Վերաքննիչ դատարանից ինչպիսի սպասելիքներ ունեն, Ռուբեն Սահակյանն ասաց, որ կդժվարանա նշել. «Եթե գործն ընկնի դատավոր Ազարյանի մոտ (նրա որոշմամբ՝ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակվել,-խմբ.), ապա նա միանշանակ կբավարարի մեր միջնորդությունը: Մեր պրակտիկայից ելնելով՝ մենք ճանաչում ենք դատավորներին, գիտենք՝ ով ինչ բնավորություն ունի, չնայած կան նաեւ քաղաքացիական արիություն ունեցող դատավորներ. չնայել դեմքին, դիրքին, պաշտոնին, անձին, ֆինանսական, նյութական կարողություններին եւ կայացնել օրենքով տվյալ գործի համար տվյալ պահին թելադրվող որոշում: Բայց երբեմն էլ գիտես, որ այս դատավորը կարող է օբյեկտիվ լինել ու հանկարծ ոչ օբյեկտիվ է լինում: Ինչ-որ մի գործոն կա, որ խոչընդոտում է: Դանիբեկյանի դեպքում այդ գործոնները լիքն են. նա մի անգամ արդեն ենթարկվել է կարգապահական պատասխանատվության»:

Պաշտպանը համոզմունք հայտնեց, որ դատավոր Դանիբեկյանը չի կարդացել այն տողերը, որ ինքը ներկայացրել է նրան նախորդ նիստին. «Վերջում ես գրել էի, որ մեզ չմեղադրեն նրանում, թե ցանկանում ենք ձգձգել եւ խոչընդոտել դատական քննությունը, հակառակը, մենք հակված ենք հենց այսօր մտնելու դատական վիճաբանությունների փուլ եւ արտասանել պաշտպանական ճառ՝ քարը քարին չթողնել այս մեղադրանքի վրա»:

Հարցին, թե բուն դատաքննությունը երբ կսկսվի, եթե պաշտպանական կողմն ամեն անգամ հանդես է գալիս նման միջնորդություններով, Սահակյանն ասաց, որ դա իրենց աշխատանքն է, պարտականությունը. «Ինչպե՞ս չմիջնորդենք, չասենք, ա՛յ ողորմելիներ, որ ասեմ, շատ կոպիտ կլինի, ա՛յ եսիմինչեր, դուք քննիչներ եք, քննչական խմբի ղեկավար եք, ա՛յ պրն Հրաչ Մուշեղյան, բա չգիտե՞ք, որ եթե մարդուն մեղադրում եք, ասում եք, թե ճնշում են գործադրել ՍԴ-ի վրա, ուրեմն՝ պետք է հարցաքննած լինես ՍԴ անդամ-դատավորներին եւ նման ցուցմունքներ ունենաս: Մինչդեռ հարցաքննել են 2008 թվականի մարտի 8-ին ՍԴ որոշումը ստորագրած ութ դատավորներից միայն մեկին՝ Ֆելիքս Թոխյանին, որը ասել է՝ իր վրա ճնշում չի եղել: Եթե մենք հիմա մեր միջնորդությունները չներկայացնենք, դրանք կկարողանանք ներկայացնել մեկ էլ դատաքննության ավարտից հետո, ինչը, ես համոզված եմ, չի լինելու»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե մեղադրող կողմը պնդում է, որ գործում կան ցուցմունքներ, որոնք Քոչարյանի մեղադրանքն ապացուցում են եւ աշխատում են ի վնաս Քոչարյանի եւ հենց այս պատճառով եք, ըստ նրանց, ձգձգում գործի քննությունը, Ռուբեն Սահակյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված խոչընդոտելու 4 եղանակներից 3-ը գոյություն չունեն: Օրինակ՝ խոչընդոտել կարող են՝ փաստաթղթեր կեղծելով, չէ՞: Հիմա  կա երկու փաստաթուղթ. 0038-ը եւ արտակարգ դրություն հայտարարելու մասին դրությունը: Եթե Ռոբերտ Քոչարյանն ընդունում է, որ դրանք ստորագրել է, այս հարցում խոչընդոտելու հարց լինել չի կարող: Ինչ վերաբերում է վկաներին, Քոչարյանն էլ ասաց՝ չկա այն վկան, ում վրա կարող է ճնշում գործադրել»:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին՝ արդյոք Արշակ Կարապետյանն իր դեմ ցուցմունք չի տվել, պաշտպանը բացասական պատասխան տվեց: Լրագրողի այն հարցին, թե կա տեսակետ, որ պաշտպանները սպասում են ՄԻԵԴ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից ստացվող պատասխանին, Ռուբեն Սահակյանն ասաց. «Ես հայհոյող մարդ եմ, կհայհոյեմ, ասեկոսեներով ինձ հարցեր մի տվեք»: Սահակյանը, այնուամենայնիվ, ժխտեց տեսակետը, ըստ որի՝ իրենք սպասում են միջազգային ատյանների գնահատականին կամ գործը ձգձգելու միտում ունեն:

Միլենա Խաչիկյան

Տպել
697 դիտում

Այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է. պատգամավորը՝ անհետացած արշավականի մասին

Ամսվա վերջին Ադրբեջանի նախագահը կայցելի Թուրքիա

Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը

Վթար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է

Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության նախարարական 5-րդ խորհրդակցությանը

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը