Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսեւորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին. նախարար

Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը: Որովհետեւ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսեւորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստից հետո, ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է աղմկում ՀՅԴ-ն, քանի որ կրթության ոլորտը տարիներ շարունակ իրենց ոլորտն է եղել: Նշենք, որ այս պահին ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Հարությունյանի հրաժարականը:

«Ես կարծում եմ, որ ՀՅԴ-ն, հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո, այլ կեցվածք պիտի դրսեւորեր: Նախ պետք է հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից եւ երկրորդը փոխեր անձերին, որոնք տապալում են Դաշնակցությանը եւ շարունակում են տապալել: Այն գործողությունները, որ հիմա տեղի են ունենում, միայն բացասաբար են ազդում. հանրության արձագանքը նրանց գործողություններին տեսնում եք»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ երբ գործուղումների է լինում, արտասահմանում պարտադիր հանդիպում է դրսում գործող մեր կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Դաշնակցության. «Ես տեսնում եմ, որ այնտեղ դաշնակցական մեր գործընկերները շատ ադեկվատ են, շատ պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չեմ տեսնում»:

Հարությունյանը նշեց, որ խմբերը, որոնք որոշակի քաղաքական շահարկումների համար չեն անում, ունեն ազնիվ մտահոգություններ, նրանց ընդունում են, բացատրում են եւ պատրաստ են դա անել: «Երեկ առավոտյան ես «Հնչակյան» կուսակցության պատվիրակությանն եմ ընդունել: Մենք պատրաստ ենք խոսել բոլոր նրանց հետ, ովքեր ունեն նման հարցադրումներ: Այս խմբերի կողմից կամ նրանց մի մասի կողմից նման պատրաստակամություն չկա, եւ դա իրենց գործն է»:

Հարությունյանը նշեց, որ պատրաստ է հրաժարական տալ միայն այն ժամանակ, երբ կկարծի, որ իր լիազորությունները բավարար չի կատարում: 

Տպել
4103 դիտում

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի