Ճանապարհների անվտանգության խնդիրն ապահովելու համար 2.4 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարեւանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» նախագծի կնքմանը:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա նշեց, որ խոսքը 2,4 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին է, որի նպատակը պետք է լինի ՀՀ-ում լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ անվտանգության ապահովման խնդիրը, հատկապես Մ-6 ճանապարհի հատվածում եւ դեպի հարավ իրականացված ճանապարհների մասով:

«Մեզ համար էական թիրախ է նվազեցնել վթարայնությունը եւ վթարների հետեւանքով ծանր դեպքերի տեսակարար կշիռը: Նախ պետք է վեր հանվեն այն հատվածները, որտեղ ավելի մեծ վթարայնություն կա: Պետք է կազմվեն նոր կառուցվածքային նախագծեր, միգուցե նաեւ քարաթափումներին դա կվերաբերի, մասնավորապես շրջադարձերի վրա եւ այլն»,- ասաց Տերտերյանը:

Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՝

Մ-2 (Երեւան-Մեղրի), Մ-4 (Երեւան-Իջեւան), Մ-5 (Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երեւան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաեւ ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը.

Հայաստանի միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման եւ ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով.

Վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը.

Ճանապարհային անվտանգության իրազեկմանը եւ ուսուցմանը.

Ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը.

Ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական Միության եւ միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Ծրագրից հիմնական ակնկալիքներն են՝

Առնվազն 30 վտանգավոր կետերի բարելավում

Մահվան ելքով ճանապարհային վթարների նվազում 20%-ով

Ճանապարհային անվտանգության առնվազն 40 աուդիտորների ուսուցում եւ հավաստագրում:

Տպել
352 դիտում

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

Երևանում և 2 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում. որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում. նախարար

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին