Այս տարի նախատեսվում է բուն զորակոչը սկսել դեկտեմբերի 16-ից. ՊՆ փոխնախարար

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին նախագիծը:

«Պարո՛ն վարչապետ, ասեմ, որ այս տարի նախատեսվում է բուն զորակոչն սկսել ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ից՝ հաշվի առնելով, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ չի լինում՝ ոչ աշխատանքային օրերի հետ կապված»,- նշեց Բալայանը՝ հավելելով, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները նախատեսում են սկսել նոյեմբերի 14-ից:

«Որոշման ընդունման հրատապությունը դրանում է կայանում»,- ասաց փոխնախարարը: Բալայանի խոսքով՝ նախագծի երկրորդ հավելվածով սահմանվում է զորակոչային հանրապետական հանձնաժողովի կազմը, իսկ երրորդ հավելվածով՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը. «Այս տարի մի նորություն ունենք, որ առաջարկել ենք ու շնորհակալ ենք առողջապահության նախարարության գործընկերներից, իրենց համաձայնությունն ունենք, որ նախագահելու է ոչ թե հանրապետության զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»:  

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ իրենք նախագծի երրորդ հավելվածի հետ կապված մտահոգություն ունեն. «Եղել են որոշակի բանավոր քննարկումներ, որոնք չեն արձանագրվել: Բանավոր քննարկումների ժամանակ քննարկված կամզը չի համապատասխանում նրան, ինչ որ այսօր նախագծի մեջ է ներառված, չենք պատրաստվում մեր համաձայնությունը տալ»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով՝ ասաց. «Կարո՞ղ ենք այսպիսի մի լուծման գալ. ընդունենք որոշումը՝ հանձնարարելով, որ կազմի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, եւ երբ որ համաձայնությունը լինի, միայն դրանից հետո ընդունելի լինի»:

Բալայանը նշեց, որ մինչեւ վարչապետի ստորագրմանը ներկայացնելը, կաշխատեն եւ համաձայնեցված տարբերակով կներկայացնեն ստորագրմանը:

«Ավելի ընդունելի տարբերակ է»,- ասաց վարչապետը։ 

Այսպիսով՝ կառավարությունը որոշեց 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել ձմեռային զորակոչ, իսկ 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ՝ զորացրում:

Տպել
1582 դիտում

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա