Թուրքիան ձերբակալել է նաև ալ-Բաղդադիի կնոջը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 70-ամյակին նվիրված միջոցառման ելույթում հայտնել է, որ թուրք ուժայինները ձերբակալել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ ալ-Բաղդադիի կնոջը:

Նրա հավաստամամբ, ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավելի քան 10 ազգականներ:

Էրդողանն ակնարկել է, որ երբ ամերիկյան ստորաբաժանումների կողմից շրջապատված Բաղդադին ինքնասպան եղավ թունելում, ԱՄՆ-ն սկսեց տեղեկություններ տարածել այդ թեմայով, սակայն երբ Թուրքիան ձերբակալեց Բաղդադիի կնոջը, որևէ աղմուկ չբարձրացավ:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բաղդադի կնոջ ձերբակալության մասին առաջին անգամ է հայտարարում:

«Ալ-Բաղդադիի մերձավոր շրջապատի անձինք թիրախավորել են մեր երկիրը: Վերջինը սիրիական Ազազում բռնել են ալ-Բաղդադիի քրոջ ամուսնուն և նրանց երեխային և ուղարկել միգրացիոն ճամբար, բռնել են նաև ալ-Բաղդադիի տղաային, որի արյունակցական կապը հաստատվել է ԴՆԹ անալիզի միջոցով: Տեսնենք, թե ինչ որոշում կընդունի ձերբակալվածների մասին մեր արդարադատության նախարարությունը: Մենք այս ուղղությամբ աշխատանքները մեծ թափով շարունակում ենք»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Թվիթերում հաստատել էր թուրք ուժայինների կողմից ԻՊ-ի նախկին առաջնորդի քրոջ՝ Ռասմիյա Ավադի և վերջինիս սկեսրայրի ու 5 երեխաների ձերբակալության մասին լուրը:  

Ավելի վաղ ԱՄՆ-ը Սիրիայում հատուկ գործողություն էր իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ:

Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահելի հետախուզական տվյալներ ստանալուց հետո, ԻՊ առաջնորդը շրջափակման էր ենթարկվել ու սպանվել: Նրա մահը հաստատել էր անձամն Միացյալ Նահանգների նախագահը:


 

Տպել
233 դիտում

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Մխիթարյանը չի եկել՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի կողքին լինելու, որ շարունակի վերականգնումը. Corriere dello Sport

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ