«Շփման ընթացքում սուզվում է մտքերի մեջ». ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանին կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն

Հոկտեմբերի 16-ին Հաղթանակ զբոսայգու մոտ ոստիկանին սպանելու մեջ մեղադրվող Հ. Գալստյանը 2 օրից կտեղափոխվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»:

Այնտեղ աշխատող փորձագիտական խումբը պետք է դիտարկի Գալստյանի վարքը եւ հասկանա՝ նա մեղսունա՞կ է, թե ոչ:

«Իմ պաշտպանյալն այս պահին առերեւույթ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Հարցաքննության ժամանակ ասել է, որ զղջում է, ինքը չի ցանկացել ոստիկանին սպանել: Ասել է, որ ցանկացել է փախչել եւ այդ կրակոցը, որի հետեւանքով ոստիկանը մահացել է, կատարել է ոստիկաններին վախեցնելու համար, որ իրեն ու եղբորը չբռնեն: Թե այս ցուցմունքերը ինչքանով են արժանահավատ, ինչքանով կարող են ապացույց դիտարկվել, այդ կոնտեքստում անհրաժեշտ է փորձաքննության եզրակացությունը, թե արդյո՞ք նա մեղսունակ է»,- մեզ հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ նա մեղսունակ չի, չի գիտակցում իր գործողությունների բնույթը, հետեւանքները, հետեւաբար այդ ցուցմունքները չեն կարող դիտվել արժանահավատ ցուցմունք:

Մեր հարցին՝ իր շփումներում Հ. Գալստյանի մոտ զգացե՞լ է որեւէ հոգեկան շեղում՝ պաշպանը պատասխանեց. «Շփման ընթացքում ինձ վրա հակասական տպավորություն է թողել, ոչ թե այն առումով, որ աննորմալ քայլեր է կատարել, այլ որովհետեւ շփման ընթացքում սուզվում է մտքերի մեջ, որոշակի հարցերին ոչ կոնկրետ պատասխաններ է տալիս: Բայց առաջին հայացքից տպավորությունը նորմալ է եղել»:

 Հիշեցնենք, որ 2 եղբայրներ հոկտեմբերի 16-ի գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում են եղել, երբ ոստիկանները նկատել են նրանց: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները փախչել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաեւ ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, այդ պատճառով էլ փորձել են փախչել ոստիկաններից: 

Տպել
767 դիտում

Խաղաղության կոչ Յոկո Օնոյից՝ աշխարհի 100 լեզվով, այդ թվում հայերեն (լուսանկար)

Կառավարությունը 713 մլն դրամ հատկացրեց՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար

Խմորումներ շատ են լինելու, համբերեք, կտեսնեք. Սամվել Բաբայանը՝ սպասվող ընտրությունների, Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Մոսկվայում հայ մարզիկի են սպանել

Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ

Արցախցի մարզիկը դարձել է ոսկե մեդալակիր. թիմի 10-ը կարատեիստներն էլ ոսկե մեդալով են վերադարձել

ՀԴՄ սարքերը պետք է նաեւ պոստ տերմինալի ֆունկցիա ունենան. ՊԵԿ նախագահ

ՎԶԵԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի

Կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն. վարչապետ

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

Շտեմարաններում փոփոխություն չի լինի, իսկ Ագրարային համալսարան այլեւս չեն ընդունվի ատեստատի գնահատականով . Կարո Նասիբյան

Կրակոցներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 51 հարց

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 37.5 հա տարածք

«Տնաքանդությունը մեղք է». բռնել եւ տկլորացնել

Ի՞նչ արժեն մեր մատնահետքերը. փող տպելու մեքենա