Զոդի վթարի եւ բռնկված հրդեհի միջեւ պատճառահետեւանքային կապ չի եղել. ստացվել է փորձաքննության եզրակացությունը. Սաֆարյան

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով ստացվել է նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը: Ըստ դրա՝ տեղի ունեցած վթարի եւ բռնկված հրդեհի միջեւ պատճառահետեւանքային կապ չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ, պիկապի վարորդ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը՝ միաժամանակ նշելով, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն օրեր առաջ կրկին երկարաձգվել է։

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 6-ին՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետր հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա. բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Ստացած այրվածքներից՝ «Գազել»-ի վարորդը եւ 6 ուղեւորները մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել մեղադրյալի պաշտպան Սեդա Սաֆարյանը:

- Տիկի՛ն Սաֆարյան, փորձաքննության եզրակացությունն ինչի՞ մասին է, դրանով ի՞նչ է պարզ դարձել:

- Նշանակված համալիր փորձաքննությունը հրդեհի հետ վթարի պատճառահետեւանքային կապը չի տվել, ինչը նշանակում է, որ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նրան առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ, մեղադրանք կարող էր առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Հետաքրքիր է, որ հիմնական հարցը պետք է դրան ուղղված լիներ, որովհետեւ տրվել է, որ վթարի մեղք կա, մեղավորությունն իրենն է, սակայն չի տրվել, որ պատճառահետեւանքային կապ կա: Բայց մյուս հանգամանքները, մասնավորապես այն, թե ինչու է գազել մեքենայում տեղի ունեցել հրդեհ, քննությամբ պետք է պարզվի, եւ ինչու այդ հրդեհը հանգցնելուն ուղղված գործողություներն այնքան դանդաղ են տեղի ունեցել, որ այդքան մեծածավալ վնասներ են հասցվել:

- Հնարավո՞ր է՝ միջնորդեք ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակվի ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասով:

- Այո՛, միջնորդելու եմ, եւ ոչ միայն դրա համար: Արդեն քանի ամիս է՝ ես քննչական մարմիններին, վերադաս դատախազին դիմումներ եմ գրում, որոնցով խնդրում եմ, որ գործի նշածս հանգամանքները դառնան քննության առարկա, ինչը, ըստ էության, այնպես չէ, որ արվում է: Ես կարծում եմ, որ դրա կապակցությամբ մեծ աշխատանք չի անում վարույթն իրականացնող մարմինը, իրենք հակված են պատճառահետեւանքային կապը, այսպես ասած, բանավոր կերպով, միայն երկու մեքենաների միջեւ վթարի տեղի ունենալու փաստով  արձանագրելուն՝ որպես մեր վստահորդի կողմից առաջացրած հետեւանք: Բայց ամեն ինչ կարվի, որ գնանք օբյեկտիվության դաշտ:

- Ձեր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետն օրերս լրացել է: Քննչական մարմինը երկարաձգման նոր միջնորդություն ներկայացրե՞լ է:

- Այո՛, կալանավորման ժամկետը դարձյալ երկարաձգվել է: Դա էլ է մեզ համար անհասկանալի: Եթե պատճառաբանում են, որ մեր նշած միջնորդությունն են քննարկում, ապա ինչո՞ւ դրան լուրջ գնահատականներ չեն տրվել մինչ օրս: Մենք այն ժամանակ էլ ենք կանգ առել այն հանգամանքի վրա, որ մեքենաների շահագործումը եւ տեխնիկական հսկողությունն իրականացնում են նույն մարմինները: Բայց մեքենաների հսկողությունը բացակայում է եւ ձեւական բնույթ է կրում: Կհիշեք՝ դեպքից հետո ելույթ ունեցավ կարծեմ Տրանսպորտի նախարարը եւ խոսեց մեքենաներում վտանգավոր գազի բալոններ տեղադրելու մասին: Սա խոսում է այն մասին, որ բոլորն էլ գիտակցում են, որ «Գազել» մեքենայի վթարների պարագայում առանձնահատուկ տեղ ունեն իմ կողմից մատնանշված խախտումները: Այսինքն՝ անվտանգության երաշխիքներ չեն եղել, ինչի հետեւանքով սովորական վթարի պարագայում արտասովոր բան կատարվեց, այսքան մարդու մահվան պատճառ հանդիսացավ: Ստացվում է՝ ընդունել են, որ մատոռի կողմից է հրդեհն սկսվել, սակայն թե ինչպես է կողքից խփված մեքենայի առաջամասում այդ իրավիճակն ստեղծվել, ինչու մեքենայի դռները չեն բացվել, ինչու չեն կարողացել մարդիկ դուրս գալ... Այս հանգամանքների վերաբերյալ մանրամասն նշումներ չկան: Իհարկե, փորձաքննության եզրակացությունը բավականին մեծ է, մենք ուսումնասիրման փուլում ենք, համենայն դեպս, մեր ուսումնասիրած մասում այդ հարցերի պատասխանները տեղ չեն գտել:

- Իսկ ե՞րբ է ստացվել փորձաքննության եզրակացությունը. կալանավորման երկարաձգումից առա՞ջ թե՞ հետո:

Պատասխաններն ստացվել են մոտ 15 օր առաջ, համենայն դեպս, դատարանի տրամադրության տակ եղել են, որովհետեւ քննիչը դա ներկայացրել է դատարանին, ու զարմանալի է, որ դատարանը բացարձակապես նշանակություն չի տվել դրան:

- Տիկի՛ն Սաֆարյան, իսկ ինչպե՞ս է ձեր պաշտպանյալի առողջական վիճակը:

- Շարունակում է լավ չլինել: Խոր այրվածքներ են, դեռ չեն լավացել: Եվ նա շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

- Ավելի վաղ դուք Վճռաբեկ դատարանին էիք բողոքարկել նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մերժման որոշումը: Դրանից որեւէ նորություն կա՞:

- Վճռաբեկ դատարանը բողոքը ետ է վերադարձրել առանց որեւէ պատճառաբանման, այսինքն՝ բողոքը քննության առարկա չի դարձրել: Մենք պատրաստվում ենք բողոքարկել նաեւ երկարաձգման մասին որոշումները, այսինքն՝ այժմ բողոքարկումների գործընթացների մեջ ենք:

Միլենա Խաչիկյան

Տպել
3350 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին