Թրամփը հաստատել է Սիրիայի նավթահորերը պահպանելու համար ռազմական առաքելության իրագործումը

06/11/2019 schedule11:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է իրականացնել ամերիկյան ծավալուն առաքելության իրագործումը Սիրիայի արեւելքում՝ երկրի նավթահորերի պահպանման համար:

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ իր աղբյուրներին հղում անելով:

Հրապարակման համաձայն՝ Թրամփը նոյեմբերի 1-ին հանդիպել է Պենտագոնի ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատել պլանը, որով նախատեսվում է Սիրիայի արեւելյան հատվածում ԱՄՆ զինվորականների կողմից պահպանվող տարածքն ընդլայնել:

Նշվում է, որ խոսքը քրդական կազմավորումների կողմից վերահսկվող տարածքի մի մեծ հատվածի մասին է, որը գտնվում է Դեր-Զոր եւ Էլ-Հասաքե քաղաքների միջակայքում: ԱՄՆ զինվորականների կողմից վերահսկվող տարածքի ընդհանուր մակերեսը դեռևս հստակեցված չէ:

Գործակալությունը նշում է, որ այս որոշումը մի շարք հարցականներ է թողնում, մասնավորապես ԱՄՆ-ն իր ռազմական ներկայությունը տվյալ տարածքում մեկնաբանում է նավթային հանքահորերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներից պաշտպանելու անհրաժեշտությամբ, բայց կկարողանա՞ Միացյալ Նահանգները հարվածներ հասցնել սիրիական, ռուսական կամ այլ երկրի ուժերի ուղղությամբ, եթե հիշյալ նավթային օբյեկտներին վտանգ սպառնա:

Դոնալդ Թրամփի հաստատած նախագծի համաձայն՝ Սիրիայում պետք է մնա 800-ից ոչ պակաս զինվորական, որոնցից 200-ը կհաստատվի Էտ-Թանվ բազայում՝ երկրի հարավում: Զինվորականների գլխավոր խնդիրներից առաջնայինը պետք է լինի նավթային հանքահորերի պահպանությունը:

Թրամփի հանձնարարականը նաեւ հստակեցնում է, որ Սիրիայում այս պահին գտնվող ավելի քան 1200 ամերիկացի զինվորականների մի մասը հնարավորինս սեղմ ժամկետներում կկարողանա վերադառնալ հայրենիք:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը մտադիր չեն քրդական կազմավորումների կողմից վերահսկվող տարածքներ թողնել ո՛չ ռուս, ո՛չ էլ սիրիացի զինվորականներին:

Տպել
235 դիտում

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին