Վերջին պահին հագուստս փոխեցին, մի քիչ վախենալու էր, բայց սպասվածից էլ լավ ստացվեց. Gucci–ի մոդել Արմինե Հարությունյան

Շատերին հայտնի որպես «Gucci–ի հայ մոդել» Արմինե Հարությունյանի հանդեպ հետաքրքրությունը արտերկրում չի պակասում: Օրերս մոդելը մասնակցել է Վրաստանում հեղինակավոր «Mercedes-Benz Fashion Week Tbilisi»-ի շրջանակում տեղի ունեցած Dalood ապրանքանիշի ցուցադրությանը։

Արմինե Հարությունյանը Վրաստանից հատուկ հրավեր էր ստացել: Նրա հետ կապվել են Dalood ապրանքանիշի ներկայացուցիչները, առաջարկել վճարել նույնիսկ ճանապարհածախսը, որպեսզի Արմինեն մասնակցի նոյեմբերի մեկի շոուի բացմանը։ Հեղինակավոր ցուցադրության բացման համար «Dalood»-ի ներկայացուցիչները որոշել են ընտրել հենց Արմինե Հարությունյանին:

Ցուցադրությունից հետո չեն դադարում նրա մասին քննարկումները: Վրացական լրատվամիջոցները եւս մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աղջկա հանդեպ: Նախքան Dalood ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցելն էին վրացական լրատվամիջոցները մի քանի անգամ անդրադարձել մոդելին: Արմինեի՝ Gucci-ի ցուցադրության անսպասելի հրավերը շատերի ուշադրությունն էր գրավել:

Արմինե Հարությունյանն արդեն վերադարձել է Վրաստանից եւ անցել իր հիմնական աշխատանքին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մոդելը կիսվեց  Վրաստանում կայացած ցուցադրության տպավորություններով: «Ամեն ինչ բարձր մակարդակով էր արված: Վերջին պահին եմ իմացել, որ ես եմ ցուցադրության բացումն անելու: Վերջին պահին իմ հագուստը փոխեցին: Մի քիչ վախենալու էր, բայց սպասվածից էլ լավ ստացվեց»,- ասաց Արմինե Հարությունյանը:

Gucci-ի ֆեյշըն շոուին մասնակցելուց հետո սա նրա երկրորդ հրավերն էր: Արմինեն հայտնեց, որ մեր նախորդ զրույցից հետո իր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվել: Շարունակում է աշխատել «Բեթ Կոնստրակտ» ընկերությունում՝ որպես գրաֆիկ-դիզայներ, իլյուստրատոր:

Մոդելից հետաքրքրվեցինք, թե այժմ ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող մեկնաբանություններին. «Չեմ կարդում, առանձնապես չեմ հետաքրքրվում, բայց դարձյալ նույն համոզմանն եմ՝ կարծիքները կարող են եւ պետք է լինեն տարբեր, այլ բան է, երբ կարծիք հայտնողներն անցնում են վիրավորանքների»:

Ինչեւէ, մոդել Արմինե Հարությունյանը բազմաթիվ դրական էմոցիաներով վերադարձել է պատվով կատարած իր «հանձնարարությունից» հետո: Մոդելը սիրով սպասում է այլ հրավերների:

Տպել
4635 դիտում

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով