Հայաստանն այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը համացանցի ազատության հարցում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Freedom House»-ի հրապարակած տարեկան զեկույցին:

««Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը»,- գրել է վարչապետը:

Նա նաեւ հիշեցրել է, որ 2017 թվականին Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր: 2018 թվականին Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտնվեց ազատ համացանց ունեցող երկրների շարքում, զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, բայց տարածաշրջանում զիջում էր Վրաստանին: Այս տարվա արդյունքներով մենք տարածաշրջանում առաջատարն ենք եւ տեղ ենք զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների ութնյակում:

Տպել
722 դիտում

Սենատոր Գրահամը մեկնաբանել է՝ ինչու է վետո դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Ես հանձնարարական եմ տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում. վարչապետ

Վթար Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա. զոհվել է Հայաստանի՝ 2, Արցախի՝ 1 քաղաքացի

«Պետք է այնպես անել, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե քուչեքում պպզածները, այլ աշխատանքով հաջողության հասածները»

Խաղաղության կոչ Յոկո Օնոյից՝ աշխարհի 100 լեզվով, այդ թվում՝ հայերեն (լուսանկար)

Կառավարությունը 713 մլն դրամ հատկացրեց՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար

Խմորումներ շատ են լինելու, համբերեք, կտեսնեք. Սամվել Բաբայանը՝ սպասվող ընտրությունների, Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Մոսկվայում հայ մարզիկի են սպանել

Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ

Արցախցի մարզիկը դարձել է ոսկե մեդալակիր. թիմի 10-ը կարատեիստներն էլ ոսկե մեդալով են վերադարձել

ՀԴՄ սարքերը պետք է նաեւ պոստ տերմինալի ֆունկցիա ունենան. ՊԵԿ նախագահ

ՎԶԵԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի

Կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն. վարչապետ

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

Շտեմարաններում փոփոխություն չի լինի, իսկ Ագրարային համալսարան այլեւս չեն ընդունվի ատեստատի գնահատականով . Կարո Նասիբյան

Կրակոցներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 51 հարց

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է