էջմիածնի կադաստրի 15 տարվա պետի տանը գտնվել է 110 սեփականության վկայական. պատգամավոր Քրիստինե Պողոսյան

05/11/2019 schedule16:59

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Էջմիածնի կադաստրի երկարամյա ղեկավար Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 110 սեփականության վկայական:

«Նախաքննությանը չեմ խառնվում, ասեմ նախապես, որ չշահարկվի, բարձրաձայնում եմ տեղեկություններ, որ հասել է ինձ՝ խուսափելու համար հետագա խնդիրներից։ Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում, ով էջմիածնի 15 տարվա կադաստրի պետն է, գտնվել է 110 սեփականության վկայական, չգիտեմ՝ ինչ ընթացքում է քրգործը, բայց գիտեմ, որ նշված անձնավորությունն արդեն խուճապահար, հետին թվով պայմանագրեր է կնքում, բա եթե ազատության մեջ լինի կկնքի, բա ինչ կանի, ինչո՞վ է առավել Մանվել Գրիգորյանից, մոտ 100 սեփականության վկայական էլ Մանվելի տանն էին գտել»,- մասնավորապես գրել է պատգամավորը։

Հավելելով՝ նա նաեւ նշել է. «Բայց քննչական մարմինները կարծես շատ հանգիստ են այս հարցում։
Գրում եմ սա հրապարակային հիմա, որ հետո բոլորը, ովքեր ներգրավված կլինեն սրա մեջ, օրենքի առաջ պատասխան տան։ Ես զգուշացրել էի»:

Տպել
16505 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ