Եթե Հայաստանը զենք վաճառեր մի երկրի, որը խնդիրներ ունի ՌԴ հետ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղմուկ կբարձրանար. ԱԺ փոխնախագահ

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը մշտապես բարձրաձայնվում է, բայց խնդիրը մինչ օրս չի լուծվում». ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ նույնիսկ ՀՀ վարչապետի կողմից է այդ հարցը հրապարակային բարձրացվել:

Սիմոնյանն ասաց, որ Ռուսաստանի կողմից արձագանքը մշտապես լինում է նույնը, որը բոլորս լսել ենք. որ ՀՀ-ին նույնպես զենք է տրամադրվում ավելի լավ ու նպաստավոր պայմաններով:

Հարցին, թե այդ պարագայում ինչպիսի՞ լուծում է տեսնում Հայաստանը, հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվի՝ Սիմոնյանը պատասխանեց. 

«ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ իր համար անընդունելի է տեսակետը, որ եթե Ռուսաստանն էլ չվաճառի, ուրիշ վաճառողներ կլինեն. «Ես առաջարկում եմ հետեւյալը, որ մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ անդամ պետության կողմից զենք վաճառելը մեկ այլ պետությանը, որը փաստացի կոնֆլիկտային վիճակում է գտնվում, ուղղակի անընդունելի է Հայաստանի համար: Եկեք պատկերացնենք՝ նման մի բան լիներ հակառակ պարագայում, եթե Հայաստանը զենք վաճառեր մի երկրի, որը խնդիրներ ունի, օրինակ՝ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղմուկ կբարձրանար: Հիմա մենք այդ հարցը հասկանալով, արձանագրելով, որ այդ խնդիրը կա՝ փորձում ենք լուծումներ գտնել»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Տպել
790 դիտում

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ