Ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ՝ գիտես, ցուցմունք փոխի, մի քիչ սենց ռետուշ արա, ամոթից կմեռնեմ․ Քոչարյան

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը միացավ իրեն գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ իր պաշտպանների միջնորդությանը։

Քոչարյանն ասաց, որ չի պատրաստվում երկար խոսել, քանի որ իմաստ չկա կրկնել այն, ինչ ասել է անցած անգամ, եւ հույս ունի, որ այդ ասածները հիշում են։

«Ես համոզված եմ, որ դահլիճում նստածները լավ գիտակցում են, որ չկան ոչ հիմքեր, ոչ պայմաններ՝ ինձ կալանքի տակ պահելու։ Սա ուղղակի հետեւանք է մի գործընթացի, որն ինձ թիրախավորել է որպես նշանակված մեղավոր՝ այս ողջ գործընթացում։ Այս ամենը հասկանում եմ, եւ հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված, նաեւ ՍԴ շուրջ, հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ այդ Ֆեմիդայի կշեռքի մի կողմում դնում են իրենց խոցելիությունը՝ իշխանությունների, իրավապահների առջեւ, իսկ մյուս կողմի վրա դնում են իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունն ու խիղճը»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով, որ մարդիկ այսօր պիտի հիշեն, թե վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել, կամ գուցե մի անգամ մի սառնարան են առել տարիներ առաջ, որի կտրոնը չեն պահել ու վաղը-մյուս օրը իրենց հարցեր կտան, որոնց պատասխանը որեւէ ձեւ չեն կարողանալու տալ։ Այս ասելով՝ Քոչարյանը նկատի ուներ Հրայր Թովմասյանին եւ նրա ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելու եւ բացատրություն վերցնելու հանգամանքը։

«Սրա արդյունքն ավելի շատ լինում է դատավորի խոցելիության աստիճանից բխող։ Կան շենքեր, դատավորներ, դատախազներ, այս ամենը կոչվում է արդարադատություն, բայց չկա արդարադատությունը, իմ նկարագրած սխեմայում արդարադատություն գոյություն չունի, կան սիմվոլներ, մարդիկ, բայց չկա արդարադատություն»։

Քոչարյանը, նայելով դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց, որ հասկանում է, թե դատավորն էլ է այդ վիճակում եւ ստիպված է լինելու նաեւ գնահատել սեփական խոցելիությունը։ Դանիբեկյանը Քոչարյանին հորդորեց դիրքորոշում ներկայացնել բացառապես քննարկվող հարցի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց, որ սա է քննարկվող հարցը, բայց միեւնույն ժամանակ ընդունեց դատավորի դիտարկումը։

«Ինձ համար մի քիչ տհաճ է կանգնել այստեղ եւ փորձել համոզել որ ես փախնելու մտադրություն եւ խոչընդոտելու մտադրություն չունեմ, ուղղակի իմ կենսագրության հետ չի բռնում, եւ այս դահլիճի այս թեւում նստած մարդկանցից ոչ մեկը (ցույց է տալիս ամբաստանյալներին,- հեղ․) ոչ փախնող է, ոչ խոչընդոտող, մարդիկ ողջ կյանքում առաջնորդվել են միայն իրենց արժանապատվությամբ եւ հայրենասիրությամբ։ Ինչ էլ խոսեն, սա մեր կենսագրությունից ոչ ոք չի կարող ջնջել»։

Ամբաստանյալն ասաց, որ ստիպված պետք է կրկնի, որ չի խոչընդոտելու քննությանը, որ արդարադատությունից խուսափելու մտադրություն չունի, եւ որ ամենից շատ է շահագրգռված արդար դատաքննության հարցում։

Քոչարյանի պնդմամբ՝ նույնիսկ քննությանը խոչընդոտելու սուբյեկտ չկա, քանի որ, ըստ իրեն, քրեական գործի բնույթը այնպիսինն է, որ այդ սուբյեկտը գոյություն չունի․

«Ես չեմ կարող տասը տարի անց փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին իմ հրամանագիրը, չեմ կարող փոխել պատմական փաստը, եւ չեմ ժխտում, այո՛, ստորագրել եմ, եւ չեմ կարող փոխել այդ հանդիպումը, եւ այդ հանդիպմանը եղած 14-15-ի ցուցմունքից գրեթե բոլորի հետ, բացի 1 մարդուց, համաձայն եմ։ Չկա սուբյեկտ, չկա մոտիվ, որ նայես եւ ասես՝ սա կարող է փորձել փոխել, բայց տեսակով, բնավորությամբ, այս թեւում նստած մարդիկ իրենց թույլ չեն տա որեւէ մեկին դիմել մի հարցով, որով ինչ-որ չափով նվաստացնելու են իրենց սեփական արժանապատվությունը։ Ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ՝ գիտես, ցուցմունք փոխի, մի քիչ սենց ռետուշ արա, ամոթից կմեռնեմ, հասկանո՞ւմ եք»,- իր խոսքում ասաց ամբաստանյալ Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար այդ տեսակն անծանոթ տեսակ է։ Եզրափակելով իր դիրքորոշումն ու դիմելով դատավորին՝ նա ասաց․ «Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է, նայեք՝ ոնց եք անում»։

Տպել
3638 դիտում

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը