Հայաստանին վաճառվում են այնպիսի զենքեր, որոնք այլ երկրներին չեն վաճառվում. Կալաշնիկովը ՌԴ-ից նեղանալը մեղք է համարում

«Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում, այլեւ իր բոլոր գործընկերներին: Հայաստանին այնպիսի զինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն եղել, այնպես որ, կարծում եմ, ՌԴ-ից զինատեսակների մատակարարման համար նեղանալը մեղք է: Հայաստանին վաճառվում են այնպիսի զենքեր, որոնք այլ երկրներին չի վաճառվում». այսօր ՀԱՊԿ ԽՎ փակ նիստից հետո պատասխանելով հայ լրագրողների հարցերին՝ ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը նույնպես անհանգստություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի կապակցությամբ՝ Կալաշնիկովը պատասխանեց.

«Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ մենք ՀՀ-ին նորագույն տեխնիկա ենք վաճառում: Անհանգստացնում է: Եվ հենց դրա համար են երկրի ղեկավարները: Թող նրանց գլուխները շարունակեն ցավել»: 

ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը ընդգծեց, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ, սակայն, նման հարցեր չեն քննարկվել:  «Այս հարցը ԽՎ ժամանակ չի քննարկվել, քանի որ այն խորհրդարանական վեհաժողովի կոմպետենտության տակ չի մտնում: Պառլամենտական ասամբլեան պառլամենտ է, ինչպես ձեր պառլամենտը: Կան երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այս հարցը քննարկում են, բայց ես չեմ կարող այդ մասին որեւէ բան ասել: Մենք քննարկում ենք հարցեր՝ կապված մեր պառլամենտների գործունեության հետ»,- ասաց Կալաշնիկովը։ 

Տպել
700 դիտում

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք