Երևան
23 °C
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը ներկայացրել է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ:
Առաջարկները նա հրապարակել է ֆեյսբուքի իր էջում: Ըստ այդմ, առաջարկվում է.
Հիմնավորում։ ԱԱԾ մեկուսարաննների անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նախաձեռնում էր փակել դրանք։ Առաջարկում եմ ապահովել այդ գաղափարի կամ գործընթացի շարունակությունը։
Հիմնավորում։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը պիտանի չէ շահագործման՝ չնայած ներկայումս իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Փետրվարի 12-ին իմ հարցին ի պատասխան խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ հիմնարկի փակման ծրագրի մասին՝ ժամկետները թողնելով անորոշ։
Հիմնավորում։ Անչափահաս տուժողների կամ վկայի մասնակցությամբ քրեական վարույթի կամ այլ քննչական գործողությունների իրականացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում, որը պրակտիկայում չի դրսևորվում։ Իրավական և գործնական օրինակ՝ քննիչների հատուկ վերապատրաստում մեխանիզմների մշակումը կարևոր է հատկապես ընտանեկան և սեռական բռնության ենթարկված անչափահասների գործերով քննության ընթացքում։
Հիմնավորում։ Հայաստանում հանքարդյունաբերությունը տնտեսական գերակա ճյուղ է, որը հանգեցրել է Հայաստանի շրջակա միջավայրի աղտոտմանն և անապատացմանը և շարունակում է մնալ բնապահպանական գերխնդիր։ Մինչև այսօր ոլորտային պատասխանատու որևէ գերատեսչություն չի իրականացրել հանքարդյունաբերության ազդակիր միջավայրի և համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարական հետազոտություն։ Այնինչ բնակչության առողջության պահպանումը և կենսապայմանների ապահովումը կյանքի իրավունքի անբաժանելի մասն է։
Հիմնավորում։ Ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման հարցում առաջնային նշանակություն ունի աշխատաշուկայում ինտեգրվելը և արժանապատիվ աշխատելու հնարավորություն ունենալը։
Հիմնավորում։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խախտվում են չծխող անձանց իրավունքները։ Ծխող և չծխող կալանավորները շատ հաճախ պահվում են ընդհանուր խցում, ինչը վտանգում է նաև խաղաղ համակեցությունը և կալանավորների առողջությունը։
Հիմնավորում։ Հատուկ հաստատությունները գտնվում են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո, ինչը հանգեցնում է ոլորտի կառավարման անարդյունավետությանը վերահոսկողության վատ իրականացմանը։ Փակ հաստատությունների կառավարման մասով չկա միասնական քաղաքականություն, ինչը հանգեցնում է համակարգում բազմաթիվ չարաշահումների և բացթողումների։
Հիմնավորում։ Այսօր ՀՀ-ում գործող բազմաթիվ պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության պայմանները ապահովված չեն։ Աշխատողները՝ ելնելով աշխատանքային պայմաններից, կարող են ունենալ առողջական խնդիրներ և չբարձրաձայնել՝ վախենալով գործատուի հետ կոնֆլիկտից կամ շատ հաճախ չեն կարողանում գործատուին ապացուցել, որ իրենց առողջական վնասի պատճառը աշխատանքային ոչ բարվոք և ոչ նպաստավոր պայմաններն են։
Հիմնավորում։ Ինձ ուղղված դիմում-բողոքներից և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի 2018 թ. զեկույցից բխում է, որ փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում շահառուներին տրամադրվող դեղերի քանակը չի բավարարում, ինչպես նաև պահվում են ժամկետանց դեղեր։
Հիմնավորում։ Հեղափոխությունից հետո չեն դադարում քաղաքացիների կողմից բողոքները Մաքսային մարմինների չարաշահումների վերաբերյալ։ Մասնավորապես բողոքը վերաբերում է անհարկի վարչարարությանը, մաքսակետերում գոյացող հերթերին, կաշառքի ակնկալիքով բյուրոկրատական քաշքշուկը, ստուգումների ոչ իրավաչափությունը։ Պետք է նշեմ, որ շարժական տեսահսկման կիրառումը Ճանապարհային ոստիկանության դեպքում զգալիորեն բարելավեց վերջինիս աշխատանքը և նվազեցրեց եթե ոչ վերացրեց կոռուպցիոն ռիսկերը և չարաշահումները։
Հիմնավորում։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ մարզերում՝ հատկապես սահամնամերձ և փոքրաթիվ համայնքներում առկա է համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների թվաքանակի զգալի պակաս, ինչը հանգեցնում է վերոհիշյալ խախտումներին, ինչպես նաև զրկում երեխաներին առանձին առարկաներ սովորելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ մանկավարժական համապատասխան որակավորման (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթության և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժի սահմանված չափորոշիչների պահպանումը և այս առումով համակարգային մոտեցումը ստեղծում է ճգնաժամային իրավիճակներ փոքր համայնքներում և տարբերակված մոտեցումը բխում է հանրակրթության ոլորտում թե՛ օրինականության պահպանման և թե՛ երեխաների կրթական իրավունքը պաշտպանելու շահերից։
Հիմնավորում։ Առավել հաճախակի են դարձել հանրակրթական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը։ Սույն թվականի հոկտեմբերի 16-ից սկսած ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում և պարզվել է, որ բոլորում անխտիր կան խախտումներ սննդի անվտանգության հետ կապված։ Երեխաների կյանքին և առողջությանը սպառնացող այս խնդրից զերծ չեն նաև այլ համայնքների կրթական հաստատություններ, այդ թվում Երևան քաղաքի։
Հիմնավորում։ Չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքների համաձայն շուրջ 260 երեխայից, միայն 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում վերադարձը կենսաբանական ընտանիքներ, մյուս բոլորը կարող են ապրել կիրենց ընտանիքներում։ Միևնույն ժամանակ խնդրահարույց են կենսաբանական ընտանիքների տնտեսական հնարավորությունները, ընտանիքում բարոյահոգեբանական և կենցաղային պայմանները։ Չսխալվելու համար անհրաժեշտ են մոնիթորինգային ուժեղ մեխանիզմներ, որպեսզի երեխային ընտանիք վերադարձնելուց հետո վերահսկել իրավիճակը և հետևել արդյունքին։
Հիմնավորում։ Ծերանոցներում առկա է տարեցների զբաղվածության բացակայություն, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Զբաղվածության ծրագիրը տնտեսական, մշակութային, կրթական բաղադրիչներով նպաստելու է տարեցների խնամքի և հոգատարության բարելավմանը։
Հիմնավորում։ Երևանի քաղաքապետարանի, համայնքներում համայնքապետարանների կողմից իրականացվող ոչ պատշաճ կամ անհարկի վարչարարության, ինչպես նաև համայնքում ծագող և վերջինիս լիազորություններից բխող շատ խնդիրների դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ է պաշտպանություն, որը պետք է իրականացվի օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Այն դիտարկում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում և առաջարկում եմ այս նպատակի համար ներգրավել երկու մասնագետի։
Հիմնավորում։ Բազմաթիվ են բողոքները պետական համակարգի գործունեության վերաբերյալ առ այն, որ քաղաքացիների դիմումները և գրությունները մնում են անապատասխան։
Հիմնավորում։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն ցանցային իրազեկման արշավները, որոնք պետք է իրականացնել երիտասարդների ջանքերով՝ միաժամանակ կրթելով և ձևավորելով նրանց անհանդուրժողական վարքագիծը ընտանեկան բռնության նկատմամբ։
Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է
Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան
Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ
Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը
Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին
Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ
Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին
Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի
Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր
Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են
Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի
Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել
Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան
Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները
Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում
Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան
Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ
Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն
Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին
ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան
Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ
Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան
Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան
Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին
Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան
Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ
© 2024 Հայկական ժամանակ