Շատ բավարարված եմ նրանով, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Փաշինյանը հատկապես ընդգծեց Սերբիայի պառլամենտի ներկայացուցչի ներկայությունը:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք վերջերս հաճախ ենք տարբեր ձեւաչափերով հանդիպում մեր սերբ կոլեգաների հետ՝ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի նիստերի շրջանակներում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ խոսեց ՀԱՊԿ դերի ու նշանակության մասին. «Իհարկե, ՀԱՊԿ-ն մեզ համար կազմակերպություն է, որն ունի ստրատեգիական նշանակություն: Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ն մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության գլխավոր գործոնն է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս 3 ուղղություններով մեր համագործակցությանը ՀԱՊԿ-ում: Առաջին հերթին դա արտաքին քաղաքականությունն է, ռազմական համագործակցությունը, ռազմատեխնիկական համագործակցությունը եւ, իհարկե, անվտանգության ոլորտում մեր ընդհանուր մոտեցումն ընդհանուր սպառնալիքներին: Ցավոք, սպառնալիքները նույնպես աճում են եւ փոփոխվում, եւ մենք պետք է լինենք ադեկվատ այդ ամենին: Մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք Հավաքական անվտանգության կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

Խոսելով մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մասին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ այդ մակարդակով համագործակցությունը շատ կարեւոր է ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման առումով, որովհետեւ դրանով բարձրանում է համագործակցության եւ անվտանգության մակարդակը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ շատ բավարարված եմ նրանով, որ մեզ հաջողվեց գալ համաձայնության Հավաքական անվտանգության գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ծավալվող բանակցություններում եւ նրանում, որ մենք պետք է որոշակի փոփոխություններ կատարենք իրավական, կազմակերպչական փաստաթղթերում, որպեսզի նման բոլոր իրավիճակները լինեն կոնկրետ նախատեսված, ինչպես կոնկրետ իրավիճակում պետք է որոշվեն: Սա կբարձրացնի մեր կազմակերպության էֆեկտիվությունը: Ես կարծում եմ, որ սա, իսկապես, լավ առիթ է, որպեսզի քննարկենք մեր ընդհանուր օրակարգերը»,- ասաց Փաշինյանը:

Շարունակելով իր խոսքը՝ ՀՀ վարչապետը հավելեց, որ իր կարծիքով ՀԱՊԿ գլխավոր էությունը բոլոր ոլորտներում համագործակցությունն է, եւ այն, որ հաշվի նստեն ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր հետաքրքրությունների հետ ու հարաբերությունները առաջնային համարեն: Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանն այդպես է ընդունում իրավիճակը եւ հենց այդպես էլ կառուցում իր հարաբերությունները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Նա այդ պաշտոնում կփոխարինի գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին: Վերջինս պաշտոնից ազատվել էր 2008 թվականի նոյեմբերին:

Տպել
1921 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով