Նիկոլ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը դեռեւս չեն հանդիպել․ կարծում են՝ նպատակահարմար կլինի, որ վարչապետը նախաձեռնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դեռեւս չեն հանդիպել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԽ մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը։

Մեզ չհաջողվեց ուղիղ կապ հաստատել Վազգեն Մանուկյանի հետ։ Խորհրդի մամուլի քարտուղարը մեր զրույցում ասաց, որ ավելի նպատակահարմար է, որ վարչապետը հանդես գա Մանուկյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ․

Հիշեցնենք, սակայն, որ Վազգեն Մանուկյանն օրեր առաջ հայտարարել էր, թե հնարավոր է՝ առաջիկայում նախաձեռնի ՀՀ վարչապետի հետ հանդիպում եւ քննարկի՝ արդյոք իմաստ ունի՞ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում:

«Վարչապետը հանդիպման առաջարկ չի արել, եւ քանի որ հայտարարվեց, որ առավել նպատակահարմար կլինի, որ վարչապետը նախաձեռնի, պարոն Մանուկյանը դեռ չի նախաձեռնել»,- ասաց Գասպարյանը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ՝ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ անհասկանալի է, թե ինչու մինչեւ հիմա Մանուկյանը հրաժարական չի տվել։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ մամուլի պատասխանատուն իր անունից ասաց, որ չի կարծում, թե Ալեն Սիմոնյանն այն մարդն է, որ Մանուկյանը մեկնաբանի նրա ասածները։

Տպել
371 դիտում

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին