Կաշառք վերցնելու փաստով ոստիկանության 2 ծառայողներ են ձերբակալվել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի քաղաքացու հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը նրա օգտին լուծելու համար ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը հետաքննիչի հետ բանակցելուց հետո քաղաքացուց՝ որպես կաշառք, պահանջել են 200 դոլար, ապա սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50․000 դրամի շուրջ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում՝ որպես կաշառք, պահանջված 50․000 դրամը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվել է կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ՝ հետագա քննության։ Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
5519 դիտում

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1 օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք. օպերատիվ իրավիճակը նոյեմբերի 21-ից 22-ը

Վարչապետը հանդիպում է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահ Կարլո Ֆերոյի հետ (տեսանյութ)

Լեւոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը. դատախազի խորհրդական

Գարիկի եւ Սոնայի նոր տեսահոլովակը՝ «Համայակ» երգի հիման վրա (տեսահոլովակ)

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Գիշերը՝ Վիշապալճի ու Աժդահակի միջև. արշավականը չի պատկերացրել, որ այսպիսի խուճապ կլինի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

Սեմյոնովկայում անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը 1 օր անց մարվել է. 70 կենդանի է սատկել, 2300 հակ անասնակեր վառվել

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր

13 տարի առաջ. միայն մեկը՝ բարեփոխումներից