Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդրով Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ պաշտոնյաներին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ համապատասխան պաշտոնյաներին՝ անդրադառնալով ՌԴ–ում բնակվող եւ աշխատող ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդրին։ 

«Սիրելի՛ քաղաքացիներ,

քիչ առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՌԴ ներքին գործերի նախարար Վ․ Կոլոկոլցեւին եւ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Մ․ Տոպիլինին՝ բարձրացնելով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։

Հարցը, ինչպես շատերդ քաջատեղյակ եք, վերաբերում է Ռուսաստանի Պետական դումայի կողմից ընդունված օրենքին, ըստ որի՝ հայկական վարորդական իրավունքով այլևս հնարավոր չէ աշխատել ծառայությունների մատուցման ոլորտում (տաքսի, առաքում և այլն)։

Մեր կողմից հիմնավորապես ապացուցվել է, որ նշյալ օրենքը հակասում է ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթներին։ Ընդ որում, համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նման հակասության դեպքում պետք է կիրառվի միջազգային պայմանագիրը, այլ ոչ թե օրենքը։

Ըստ այդմ՝ իրավասու նախարարներին խնդրել եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում՝ կիրառելով ոչ թե օրենքը, այլ կիրառման ենթակա պայմանագրի դրույթները»,- տեղեկացրել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորը՝ եզրափակելով «Սպասենք արդյունքների․․․»: 

Տպել
829 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած