«Ռաշագեյթից»՝ «Ուկրգեյթ». Թրամփի իմպիչմենտի երկրորդ փորձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում: Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի «մտահոգիչ» մանրամասների մասին հայտնած իրազեկիչներից մեկը համաձայնել է գրավոր պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Մարկ Զայիդը: Զայիդի խոսքով՝ իրազեկիչը Հանրապետական կուսակցության անդամների հարցերին կպատասխանի «գրավոր ձեւով՝ երդում տալով եւ սուտ վկայության համար պատժով»: Միեւնույն ժամանակ իրավաբանը նշել է, որ իրազեկիչի ինքնությունը բացահայտող հարցերին նա չի պատասխանի: Այժմ հայտնի է միայն, որ երկու իրազեկիչներն էլ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից են:

Իրազեկիչի հաղորդումը ԱՄՆ նախագահի դեմ սկսած իմպիչմենտի գործնթացի ավելի շատ առիթ էր, քան պատճառ: Իմպիչմենտի մասին խոսակցությունները սկսվել էին դեռեւս 2016 թ.՝ մինչեւ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելը: Այդ ժամանակ առիթը «Ռաշագեյթն» էր՝ Ռուսաստանի կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու շուրջ սկանդալը: 2017թ. դեկտեմբերին իմպիչմենտի մասին որոշումը ձախողվեց այն ժամանակվա Ներկայացուցիչների պալատում՝ ձայների 58-364 հարաբերակցությամբ։

2018թ. դեմոկրատները մեծամասնություն ստացան Ներկայացուցիչների պալատում եւ նոր եռանդով ձեռնամուխ եղան Թրամփի իմպիչմենտի գործընթացին: Մասնավորապես «Մյուլլերի զեկույցի» անհաջողությունից հետո՝ հուլիսի 24-ի Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցն ուղղակի նվեր էր Դեմոկրատական կուսակցության համար:

Սեպտեմբեր 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց Թրամփի իմփիչմենտի գործով հետաքննությունը մասին: Հետաքննության պատճառ է հանդիսացել ԱՄՆ նախագահի խնդրանքը Զելենսկիին՝ հետաքննել Ռոբերտ Հանթեր Բայդենի (2020 թ. նախագահի հնարավոր դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի որդու) բիզնես գործունեությունը Ուկրաինայում։ Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տունը հրապարակել է հեռախոսազրույցի խմբագրված սղագրությունը, որից պարզ է դառնում, որ Թրամփն այդուհանդերձ խնդրել է Զելենսկիին լուծել Բայդենի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ասքանն արդեն բավարար էր, այն խոսակցությունների համար, թե իբր Թրամփն օգտագործում է իր պաշտոնեական դիրքը ներքաղաքական պայքարի համար: Սակայն առանցքային դեր խաղաց այն հանգամանքը, որ Թրամփը հուլիսին նաեւ դադարեցրել էր Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը: Թեեւ օգնությունը վերականգնվեց մի քանի ասմի անց՝ սեպտեմբերին, սակայն դեմոկրատները, այդ թվում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Քրիս Մերֆին, հայտարարեցին, որ ձգձգումը կարող էր արվել ուղղակի կամ անուղղակի կերպով Ուկրաինայի կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեղադրում են Թրամփին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ԱՄՆ-ի նախընտրական արշավում ուրիշ երկրի ղեկավարին օգտագործելու փորձի մեջ: Հանրապետականները պնդում են, որ Թրամփի իմպիչմենտը միակուսակցական նախաձեռնություն է, քանի որ դրա օգտին հանդես են գալիս միայն դեմոկրատները: Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմպիչմենթի պաշտոնական հետաքննության վերաբերյալ բանաձեւ ընդունեց: Դրան կողմ քվեարկեցին 232 կոնգրեսական, դեմ՝ 196: Հատկանշական է, որ ոչ մի հանրապետական կողմ չի քվեարկել, իսկ դեմոկրատներից երկուսը չեն աջակցել կուսակիցների նախաձեռնությանը: Քվեարկության ավարտից անմիջապես հետո նախագահ Թրամփը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ նշելով, որ սա ամերիկյան պատմության «խոշորագույն որսն է վհուկների դեմ»:

Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակը կարող է նաեւ ձեռնտու լինել Թրամփին: Իմպիչմենտի գործընթացն ինքնին լուրջ դիվիդենդներ չի բերելու, քանի որ հաջորդ տարի այսպես թե այնպես կայանալու են նախագահական ընտրություններ: Եթե Դեմոկրատական կուսակցությանը հաջողվի հեռացնել Թրամփին իմպիչմենտի միջոցով՝ դա կլուծի միայն Թրամփի՝ երկրորդ անգամ չառաջադրվելու խնդիրը: Գործնականում, սակայն, իմպիչմենտի սցենարը գրեթե անհնար է, քանի որ դրա օգտին պետք է քվեարկի Սենատի 2/3-ը, կամ 100-ից 67 սենատոր: Այժմ հանրապետականները Սենատում մեծամասնություն են՝ 53 հոգի, ուստի սպասել իմպիչմենտի, նշանակում է սպասել, որ հանրապետական սենատորներից առնվազն 20-ը հանկարծակի կորոշեն քվեարկել Թրամփի դեմ:

Մյուս կողմից, անգամ տապալված իմպիչմենտը բացասական ազդեցություն կունենա դրանում ներգրավված անձանց՝ Թրամփի եւ Բայդենի վարկանիշի վրա: Այստեղից կարելի է ենթադրել, որ դեմոկրատները որոշել են «զոհաբերել» 77-ամյա Բայդենին, պատկերավոր ասած՝ «խորտակել» նրա վարկանիշը՝ Թրամփի վարկանիշին զուգահեռ: Այսինքն չի բացառվում, որ որպես Դեմոկրատական կուսակցության մինչեւ այժմ հիմնական թեկնածու ներկայացվող Ջոզեֆ Բայդենին փոխարինի մեկ այլ դեմոկրատ:

Տպել
3624 դիտում

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը