Երևան
15 °C
Եվրոպական միությունն ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ Գյումրիում կազմակերպել եւ անցկացրել են Ազգային կոնֆերանս տարածքային զարգացման եւ սմարթ մասնագիտացման վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ վերջին տարիներին ԵՄ պատվիրակության եւ այլ դոնորների հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Տարածքային զարգացման քաղաքականության ամբողջական շրջանակ: 9 մլն եվրոյի շրջանակներում սկիզբ է դրվել տարածքային նշանակության 8 մեծ ծրագրի, որոնց արդյունքում մինչ այս պահը ՀՀ-ում ստեղծվել է մոտ 400 կայուն աշխատատեղ, տարբեր մարզերում հիմնվել է 380 փոքր ու միջին ձեռնարկություն: 2020 թվականին սպասվելիք արդյունքներն առավել մեծ են: ՀՀ-ում ԵՄ դեպան Նորին գերազանցություն տիկին Անդրեա Վիկտորինը Գյումրիում կայացած կոնֆերանսի ընթացքում ընդգծեց, տարածքային զարգացում նշանակում է ներառականություն:«Մենք հնարավորություն ենք տալիս հասարակության տարբեր խավերին, որոնք որոշակի բարդություններ ունեն, օրինակ հաշմանդամություն ունեցողներին, մասնակցել մեր սկսած գործընթացներին: Դա նշանակում է քաղաքացիների կյանքի որակի բարելավում, ինչը մեր ծրագրերի հիմնական նպատակներից մեկն է: Սա օժանդակում է աշխատատեղերի ստեղծմանը: Շատ կարեւոր է, որ կարողանանք մարդկանց պահենք իրենց տարածաշրջաններում, որովհետեւ Երեւանն ապրում է, աճում է: Կարծում եմ, որ մարզպետները հետաքրքրված են, որ մարդկանց եւ աշխատատեղերի հարցերը կարգավորեն իրենց մարզերում: Սա նշանակում է տնտեսական մրցունակություն եւ կայուն զարգացում: ԵՄ-ն տեւական ժամանակ է, որ խթանում է ժամանակակից տարածքային զարգացման քաղաքականությունը ՀՀ-ում, որպեսզի արդյունավետ քաղաքականության լուծումներ ներկայացվեն ԵՄ անդամ պետություներից: Կարծում եմ, որ սա կարեւոր գործոն է, որ մենք կարող ենք մեր սեփական փորձն ի ցույց դնենք, դրանից հետո Դուք հարմարեցնեք այն ձեր հատուկ կարիքներին: Ռեսուրսների կենտրոնացում եւ ջանքերի ուղղորդում: Այս ամենը շատ կարեւոր է Հայաստանի տարբեր մարզերի համար»,- ասաց նա:ԵՄ Դեսպանը նշեց, որ Հայաստանում հստակ տարածքային զարգացման անհամաչափություններ կան մարզերի մեջ: Իրենք պատրաստակամ են աջակցել ՀՀ կառավարությունը, որպեսզի խնդիրը կարգավորվի: ԵՄ-ն այս ուղղությամբ հստակ աշխատանքներ է տանում Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Տավուշում, Լոռիում: 2018-2019 թթ. շեշտադրված է եղել զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացումը: Դրանք կշարունակվեն նաեւ առաջիկայում: «Մենք, ըստ էության, առավել ընդլայնված մոտեցում ունենք, տուրիզմի եւ գյուղատնտեսության զարգացումն ընդամենը մեկ ծրագիր է: Բայց ընդհանուր առմամբ տարածքային զարգացման ուղղված մեր ծրագրերը շատ են, եւ կառավարության հետ առաջիկայում կորոշենք հստակ ուղղությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը եւս կարեւորեց ԵՄ կողմից Հայաստանի 3 մարզում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: «42 մլն Եվրոյին համարժեք ծրագրի մասին է խոսքը: Այդ գումարով նոր ծրագրեր կիրականացվեն Լոռիում, Շիրակում, Տավուշում: Կլինեն տուրիզմին, մասնավոր բիզնեսին օժանդակման, ժամանակակկից գյուղատնտեսության օժանդակության ծրագրեր»,- ասաց Տերտերյանը:
Գալիք գարնան առաջին օրերից Գյումրիում կշարունակվի փողոցաշինության մեծ ծրագիրը: Վաչե Տերտերյանն ասաց, այս տարի գյումրեցիներին ծրագիրը մեծ անհարմարություններ պատճառեց, բայց արդյունքը նկատելի է: «Աշխատանքի ծավալը մեծ էր, փողոցները քանդեցինք, հետո միաժամանակ չկարողացանք ստարտն ապահովել, բայց հիմա կարծես ավարտեցինք հիմնական աշխատանքը: Բայց էլի ունենք մեծ ճանապարհաշինություն: Մարզպետի հետ հիմա քննարկում ենք նաեւ Համաշխարհային բանկի եւ Տարածքային զարգացման հիմնադրամի հետ իրականացվելիք ծրագիրը: Այսինքն Գյումրիում մենք մյուս տարի եթե ոչ ավելի, ապա նույն ծավալի ճանապարհաշինություն ենք ունենալու: Պայմանականորեն ասած Գյումրու ստրատեգիական մեծ փողոցներն են կառուցվելու, բայց նաեւ Կումայրի պատմական միջուկի մյուս թեւը՝ Սլաբոտկայի ուղղությամբ եւ հրապարակները կկարողանանք անել: Դրանք իրատեսական ծրագրեր են, որոնք որ մենք Գյումրիում ունենք»,- ասաց Տերտերյանը:
Տարածքային զարգացման բարեփոխումների գործընթացներում հիմնական շեշտը դրված է Հայաստանի գործող տարածքային զարգացման ռազմավարության վերանայման վրա: Ինչ է սա ենթադրում: Վաչե Տերտերյանն ասաց մինչեւ 2025 թվականը ՀՀ կառավարությունը պետք է շատ կարեւոր խնդիր լուծի. «Մենք թիրախներ ունենք դրված, որ մեր մարզերի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 60 տոկոս եւ ավելի բնակչության մոտ պետք է պակաս չլինի, քան հանրապետական միջինի 70 տոկոսի մոտ: Մի քիչ խուճուճ ձեւակերպում է, բայց ռեալ հաշվարկելի թիրախ է: Այսինքն՝ մարզերում այն տարբերությունները, որ ունենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մասով, մենք 2025 թվականին բավականին իրար կմոտեցնենք»:
Ծրագրի շրջանակներում մարզերում էականորեն ավելացվելու են կայուն եւ գիտելիքահեն աշխատատեղերի թիվը: Երկիրն առաջ չի գնա միայն ինվետսիցիոն ճանապարհով ձեռք բերած հաջողություններով: Պակաս կարեւոր չէ նաեւ ինվեստիցիայի դիմաց ստանալ կայուն բիզնես կայուն աշխատատեղով: Հենց այս այս առումով էլ, ըստ Վաչե Տերտերյանի, ԵՄ ծրագրերը հաջողակ ծրագրեր են. «Օրինակ Ամասիայի բրդի գործարանը: Ոչ թե կարեւոր է, որ Ամասիայի կամ հարակից համայնքների ամբողջ բուրդը պետք է մշակեն, այլ պետք է ցույց տալ, որ հնարավոր է: Եթե տեսնեն, որ փոքր մասշտաբի մեջ հնարավոր է այդ արժեշղթան ունենալ, հետագայում այն առավել մեծ քայլերով կգնա առաջ»:
ԵՄ նախկին դեսպանն ուներ մի մոտեցում՝ գումար՝ գաղափարի դիմաց: Արդյո՞ք նոր դեսպանն էլ է այն ճիշտ համարում: Նորին գերազանցություն տիկին Անդրեա Վիկտորինն ասաց՝ միանգամայն համաձայն եմ գործընկերոջս հետ. «Ես կարծում եմ, որ գաղափարները շատ կարեւոր են, սակայն դրանք պետք է վերածվեն պլանների, որպեսզի նաեւ իրականացվելու հնարավորություն ունենան: Ես երկու ամիս է Հայաստանում եմ, եւ կառավարության ու ԱԺ հետ իմ քննարկումներում տեսնում եմ, որ կա ուժեղ ու հզոր կամք փոխելու այս երկիրը: Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանին: Որպես գերմանացի՝ ես միշտ ասում եմ, որ բիզնես սեկտորի եւ ՓՄՁ-ների զարգացումը հանդիսանում է կառավարության ամուր ողնաշարը, լինի դա բնապահպանություն, էներգետիկա, թե կրթություն, որն, ի դեպ, ձեր երկրի համար շատ կարեւոր է եւ առանցքային, որովհետեւ այն հնարավորություն է տալիս նաեւ երիտասարդներին մասնակցել երկրի զարգացման գործընթացքներին»:
ԵՄ նախկին դեսպան Պյոտ Սվիտալսկին հարցազրույցներից մեկում ակնարկել էր Գյումրիում ԵՄ գարսենյակ ունենալու մասին, քանի որ Գյումրին համարում էր Հայաստանի ամենաեվրապական քաղաքը: Կա՞ նման մտադրություն այժմ: Դեսպանն ասաց առաջին անգամ է լսում այդ մասին, բայց կարող են քննարկել տարբերակները:
Արմենուհի Մինասյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ