«Մանկական Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակիցն առաջին տեղում է առցանց քվեարկությամբ

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի մասնակից Կարինա Իգնատյանի կատարումը դուր է եկել Wiwibloggs կայքի ընթերցողներին: «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը լուսաբանող կայքը որոշել է պարզել «Մանկական եվրատեսիլ»-ի ֆավորիտներին ու քվեարկություն է անցկացնում: Կարիանայի գործերն առայժմ լավ են ընթանում: Իր «Colours of Your Dream» երգով այս պահին նա քվեարկության արդյունքներով՝ ձայների 20.53%-ով, առաջինն է:

2-րդ տեղում Սերբիայի ներկայացուցիչ Դարիյա Վաչեւիչն է (16.08%) «RaiseYour Voice» երգով: Եռյակը եզրափակում է Լեհաստանից Վիկի Գաբորը: Նրա «Superhero» երգը հավաքել է ձայների 13.44%-ը:

«Մանկական եվրատեսիլ 2019»-ը կայանալու է նոյեմբերի 24-ին Լեհաստանում՝ Գլիվիցե քաղաքում: Բացի Հայաստանից՝ մասնակցելու է եւս 18 երկիր:

Նոյեմբերի 2-ին Կարինան ներկայացրեց իր տեսահոլովակը: Ինչպես հայտնել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը, այս տարի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է տեսահոլովակի հարցում աշխատել ռուս գործընկերների հետ: Ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ օգտագործվել են լուսային հատուկ լուծումներ եւ գրաֆիկական էֆեկտներ, որոնք տպավորիչ են դարձնում երգչուհու տեսահոլովակը:

Երգի խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Մարգարիտա Դորոշեւիչը: Երաժշտությունը գրել է Տարաս Դեմչուկը:

Հայկական պատվիրակությունը Լեհաստան է մեկնելու մրցույթից 1 շաբաթ առաջ: Մինչեւ այդ, ինչպես նշել են պատվիրակության անդամները, մասնակցի գրաֆիկը հագեցած է լինելու փորձերով ու նախապատրաստական աշխատանքներով:

Քվեարկությանը կարելի է մասնակցել՝ այստեղ:

Տպել
733 դիտում

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)