Թեհրանի կենդանաբանական այգու տնօրենը պաշտոնը թողել է եւ գալիս է Երեւանի կենդանաբանական այգում աշխատելու

Առաջիկա օրերին Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվելու այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը: Տնօրենի նշանակումը կարող է լինել միայն մրցութային կարգով:

Այս պահին Կենդանաբանական այգին մեկ փոխտնօրեն ունի՝ Վլադիմիր Սիմոնյանը: Օրենքով կարող են լինել երկուսը: Վլադիմիր Սիմոնյանին փոխտնօրենի պաշտոնում այս տարվա ամռանը նշանակել էր Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Վերջինս, հիշեցնենք, Երեւանի քաղաքապետի տեղակալի առաջարկով անցած շաբաթ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց: Պատճառն այն էր, որ այգում պահվող կենգուրուներն ու մուֆլոնները երկու օր անընդմեջ դարձան թափառող շների զոհը:

Մինչ այդ, Խաչատրյանը Հայաստան էր հրավիրել այգու նոր փոխտնօրենի: Փաստորեն, Խաչատրյանը գնաց որոշումն ու հրավերը ուժի մեջ մնաց: Կենդանաբանական այգու հրավիրյալ փոխտնօրենը կենդանաբույժ է, երկար տարիներ զբաղեցրել է Թեհրանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը: Այգու աշխատակիցները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նա մի քանի օր առաջ է հրաժարվել Թեհրանում իր պաշտոնից եւ գալիս է Հայաստան:

Մեր հարցին, թե ինչն է դրդել, որ վերջինս թողնի տնօրենի իր պաշտոնն ու գա Հայաստան փոխտնօրենի պաշտոնի համար, աշխատակիցները պատասխանեցին. «Համոզել ենք: Նոր փոխտնօրենի գալուց հետո մեր այգին կունենա երեք կենդանաբույժ: Մարդկանց այն թյուր կարծիքներն ու անհիմն հայտարարությունները, թե Խաչատրյանը չէր ցանկանում մասնագետներ բերել այգի, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը»:

Տպել
4604 դիտում

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է Վազգեն Մանուկյանի հրաժարականին. Բաբաջանյանը հանդես էր եկել նրա հրաժարականի պահանջով

Արա Զոհրաբյանը դիմել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին՝ ձերբակալված փաստաբաններին հանդիպելու համար

HBO-ն ցանկանում է նկարահանել «Ընկերները» սերիալի շարունակությունը

Որեւէ մեկին չի ճնշելու եւ համարում է ժամապայքար. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ դասադուլի եւ գործադուլի մասին

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն չի սպասարկի պետպատվերի շրջանակում, քանի որ հայտնի չէ ծառայության արդյունավետությունը. Թորոսյան

Սեւանում լողալը լավ բան է, բայց ոչ փետրվար ամսին․ վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՏԿԵ նախարարության և «Հայկական Կարիտաս»-ի միջև

ՀՀ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստները պարտվեցին Թուրքիային. 4:1

Էրիկ Վարդանյանի տեղափոխության համար «Փյունիկ»-ը 150 հազար եվրո ավելի է ստացել, քան ֆուտբոլիստի արժեքն է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը սպառնացել է «Իմ քայլ»-ի պատգամավորին. վարչապետը խոստանում է փռել ասֆալտին

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին

Մենք ուզում ենք հասկանալ՝ Մադրիդյան սկզբունքները մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող են հասցնել. վարչապետ

Հնարավոր է՝ առաջիկայում Հայաստանը երկու լաստանավ ունենա. գնդակը գործընկերների դաշտում է, սպասում ենք պատասխանի. Պապիկյան

Վերջին օրերին կտրուկ ավելացել է հրդեհների թիվը. ԱԻՆ