Մինչեւ 23 տարեկան հայ հունահռոմեականներն աշխարհի առաջնությունից գալիս են ոսկով ու բրոնզով, ազատոճայինները՝ ձեռնունայն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները 2 մեդալով են վերադառնում մինչեւ 23 տարեկանների աշխարհի 2019 թ. առաջնությունից, մինչդեռ ազատոճայինները մնացին առանց մեդալների: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մրցաշարում Արմեն Մելիքյանը (60կգ) չեմպիոն դարձավ: Դավիթ Օվասապյանը (130կգ) նվաճեց բրոնզե մեդալ:

Մելիքյանը 4 գոտեմարտ անցկացրեց ու մինչեւ եզրափակիչ հասնելը ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին: Պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ հաղթեց բուլղարացի Մարտին Վելեւին (8-0), քառորդ եզրափակչում առավելության հասավ իրանցի Մեհդի Մոհսենի նկատմամբ (4-0), կիսաեզրափակչում պարտության մատնեց հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիին (5-0): Եզրափակչում ոսկե մեդալը նվաճեց 11-7 հաշվով՝ հաղթելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:

Օվասապյանը նույնպես պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակչում պարտվեց վրացի Զվիադի Պատարիձին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության հասավ ղազախ Մանսուր Շադուկաեւի նկատմամբ:

Մեդալ չկարողացավ նվաճել ընտրանու առաջատար, աշխարհի 2019 թ. առաջնության բրոնզեմեդալակիր Սլավիկ Գալստյանը (63կգ): Նա սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ հաղթեց հնդիկ Ռաջիթ Ռաջիթին: Քառորդ եզրափակչում պարտվեց թուրք Մեհմեթ Չերեքին: Վերջինս եզրափակիչ չհասավ, ու Գալստյանը մեդալի համար պայքարելու հնարավորություն չստացավ:

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցում էին նաեւ Նորայր Հախոյանը (55կգ), Հայկ Մելիքյանը (67կգ), Հրանտ Կալաչյանը (72կգ), Վահե Պողոսյանը (77կգ), Արման Վարդումյանը (82կգ), Ալբերտ Եղիկյանը (87կգ)։ Նրանք պայքարն ավարտեցին առանց մեդալների:

Բրոնզ կարող էր նվաճել Հախոյանը: Նա սկսեց 1/8 եզրափակչից ու զիջեց ռուս Էմին Սեֆերշաեւին: Վերջինս եզրափակիչ հասավ, ու Հախոյանը պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: 2 սփոփիչ գոտեմարտերում հաղթեց, սակայն բրոնզի համար պայքարում զիջեց ադրբեջանցի Զաուր Ալիեւին:

Բրոնզի հույսեր ուներ նաեւ Վարդումյանը: Սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ հաղթեց չինացի Լոնգսի Սունին: Քառորդ եզրափակչում զիջեց խորվաթ Վյեկոսլավ Լուբարիչին: Խորվաթը եզրափակիչ հասավ, ու Վարդումյանը շարունակեց պայքարը: Սփոփիչ գոտեմարտում հաղթեց, սակայն բրոնզի համար պայքարում զիջեց ղազախ Եվգենի Պոլիվադովին:

Ավելի վաղ պայքարն ավարտել էին հայ ազատոճայինները: Նրանք, ինչպես հունահռոմեականները, ներկայացված էին 10 քաշային կարգերից 9-ում. 2 ոճում էլ ՀՀ-ն 97կգ քաշային կարգի մասնակից չուներ: Ազատոճայիններն ընդհանուր առմամբ անհաջող հանդես եկան: Մեդալներ չնվաճեցին նաեւ առաջատարները՝ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65կգ) եւ հավաքականի գլխավոր հույսերից մեկը՝ Եվրոպայի 2019 թ. չեմպիոն Արսեն Հարությունյանը (61կգ):

Այս մրցաշարից հետո հայ ըմբիշներին սպասվում են Հայաստանի 2019 թ. առաջնությունները: ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 24-26-ը, հունահռոմեականներինը՝ դեկտեմբերի 2-4-ը: 2 մրցաշարերն էլ կանցկացվեն «Միկա» մարզահամալիրում: Առաջնությունների արդյունքներով կձեւավորվեն հավաքականները:

Տպել
336 դիտում

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք