«ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը 2,7 մլն դրամ դրամաշնորհ է ստացել՝ պոեզիայի՝ ժամանակակից ընթերցման համար. ԿԳՄՍՆ

«Ի պատասխան լրագրողների հարցումների՝ հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին»։

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

«Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։ Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։ Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումներ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, ներկայացման բեմադրությունը մեծ աղմուկ եւ իրարանցում էր առաջացրել համացանցում ոչ ստանդարտ ձեւաչափի պատճառով: Ցուցադրման ժամանակ քաղաքացիներից ոմանք փորձել էին հասնել ներկայացման անդամներին, բարկացել եւ վիրավորել էին նրանց, իսկ անցորդներից մեկն էլ «զելյոնկա» էր լցրել ներկայացման մասնակիցների վրա: Բեմադրությունը ներկայացնելուց կարճ ժամանակ անց այն համացանցային քննարկումների առաջին թեմաների շարքում էր. որոշ օգտատերեր պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Տպել
1762 դիտում

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը հորդորում է պահպանել օկուպացված Ղրիմի տարածք մտնելու կարգը

Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա․ Պետրոսյանի հարցադրումը վրդովեցրեց Միրզոյանին (տեսանյութ)

Քաղաքացին սպառնում է նետվել 5-րդ հարկից. ԱԻՆ խումբը դեպքի վայրում է

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը