ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը տոնել է դրոշի օրը

03/11/2019 schedule14:51

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունն այսօր կազմակերպել է ԱՄԷ դրոշի օրվա կապակցությամբ միջոցառում, որին ներկա են գտնվել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պարալիմպիկ խաղերին  մասնակից հայ մարզիկներ, դպրոցականներ և ուսանողներ, ովքեր դրոշի գույներով փուչիկներ են բաց թողել երկինք ԱՄԷ հիմներգի ուղեկցությամբ։

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ-Զաաբին  բարձրացրել է ԱՄԷ դրոշը դեսպանության շենքի հարևանությամբ և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Էմիրությունների հիմնադրման և դրոշի ստեղծման պատմությունը։

Դեսպանի խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները յուրաքանչյուր տարի նոյեմբերի 3-ին նշում է Դրոշի օրը, որը մարմնավորում է միասնության, համախմբվածության և պետականաշինության բարձրագույն արժեքները։

Նա հավելեց, որ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ Մուհամմադ բն Ռաշիդ ալ-Մաքթումը 2013թ․-ին Դրոշի օրը հռչակել է որպես ամենամյա ազգային միջոցառում։

Դրոշի օրը նշելը վերահաստատում է ղեկավարության հանդեպ հավատարմությունը, հայրենիքին նվիրվածությունը և դրոշին ծառայելը։

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ-Սալամին նշեց, որ ԱՄԷ-ն դարձել է քաղաքակրթության, մարդկային առաջընթացի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման լավագույն օրինակներից մեկը։

Նա տեղեկացրեց, որ իր երկիրը  կանանց դերի ամրապնդման վարկանիշով համաշխարհային աղյուսակներում զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականները և շնորհակալություն հայտնեց ԱՄԷ ղեկավարությանը Կանայք բոլոր ոլորտներում և որոշումների կայացման տարբեր հարթակներում կնոջ դերի բարձրացման համար։  

ԱՄԷ դրոշը կազմված է կարմիր, կանաչ, սպիտակ և սև գույններից։ Սպիտակ գույնը խորհրդանշում է բարեգործությունը և աշխարհում անվտանգության և խաղաղության աջակցությանն ուղղված պետության մոտեցումը, կանաչ գույնը խորհրդանշում է զարգացումն ու բարգավաճումը, կանաչ բնությունը, քաղաքակրթական վերելքը, սև գույնը խորհրդանշում է քաղաքացիների ուժն ու կամքը, ծայրահեղականության և անարդարության մերժումը, իսկ կարմիր գույնը՝ Էմիրությունների զավակների թափած արյունը հանուն էմիրությունների հիմնադրման։ Դրոշի հեղինակն է Աբդալլահ Մուհամմադ ալ Մաինան։

Յուրաքանչյուր տարի այս օրը Արաբական Միացյալ Էմիրությունները կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ նվիրված պետության դրոշին։ Տարբեր պետական և հասարակական կառույցներում բարձրացվում է ԱՄԷ դրոշը երկրի հիմներգի ներքո, իսկ փողոցներն ու շենքերը զարդարվում են դրոշներով։

Տպել
1273 դիտում

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել