Արցախի պետնախարարը հանդիպել է Արցախի երիտֆորումի մասնակիցների հետ

03/11/2019 schedule13:50

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 2-ին Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել  «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական միջոցառման անցկացումը՝ որպես ուժեղ կողմ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ինքնադրսևորմանն ուղղված դասընթացերը, միասնական ճակատով խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու կարողությունը: Պետական նախարարն ընդհանուր գծերով ներկայացրել է Արցախի տնտեսական քաղաքականությունը, խոսել հեռանկարային ծրագրերից՝ շեշտելով, որ հաջողության հիմքն այդ ծրագրերում  երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն է: Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու, ձեռնարկությունների ստեղծմանը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել է գործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված 3 ծրագրերի համար 300 հազար դրամ մեկնարկային կապիտալով:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Պետական նախարարը պատասխանել է սոցիալական, ներդրումային քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող տասնյակ հարցերի:

Տպել
303 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Մխիթարյանը չի եկել՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի կողքին լինելու, որ շարունակի վերականգնումը. Corriere dello Sport

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում