ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

02/11/2019 schedule15:51

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Բարիգալստյան իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գերագույն հոգեւոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին: «Կարեւորում ենք նման հանդիպումները ինչպես Գերագույն հոգեւոր խորհրդի, այնպես էլ մեր եկեղեցականաց դասի հետ, որովհետեւ Ազգային ժողովը օրինաստեղծ իր գործունեությամբ կարգավորում է հանրային կյանքի բոլոր ոլորտները, քննարկվում են նաեւ հարցեր, որոնք առնչվում են հոգեւոր կյանքին, արժեքային համակարգին: Եվ այդ առումով առավել կարեւորում ենք սերտ գործակցությունը Ազգային ժողովի եւ Մայր Աթոռի միջեւ հանուն մեր երկրի ու ժողովրդի, մեր կյանքի բարօրության», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը նաեւ ընդգծեց, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդին դեպի հոգեւոր փրկություն առաջնորդելուն զուգահեռ եղել է ազգային ինքնության պահպանությունը, հայոց պետականության ամրապնդումը եւ ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի կերտումը: Նշելով, որ դա է եղել հայ եկեղեցականի կոչումն ու գիտակցությունը` Վեհափառ Հայրապետը նաեւ կարեւոր նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար, սիրով ու համերաշխության ոգով լծվի հայրենիքի զորացմանը, որով եւ հնարավոր կլինի իրականացնել համազգային իղձերն ու տեսիլքները:

Ապա Վեհափառ Հայրապետին եւ ժողովականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը: Անդրադարձ կատարելով Եկեղեցու եւ հոգեւոր դասի լուսավորչական առաքելությանը եւ կարեւորելով համագործակցությունը Հայոց Եկեղեցու եւ հայրենի իշխանությունների միջեւ` տիար Արարատ Միրզոյանը մասնավորապես նշեց. «Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, հոգեւոր հայրերն իրենց ուսերին են վերցրել նաեւ լուսավորականության առաքելությունը։ Հարանց անապատի դպրոց, Գլաձորի համալսարան, Տաթեւի համալսարան։ Սրանք հաստատություններ են, որոնք ի հեճուկս պատերազմի արհավիրքների կենդանի են պահել հայ հասարակական միտքը՝ լինելով առաջամարտիկը մտքի հեղափոխության»: ՀՀ ԱԺ նախագահը խոսեց առկա մարտահրավերների մասին` ընդգծելով, որ համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը:

Հանդիպմանը ԳՀԽ անդամները լուսաբանություններ ստացան ՀՀ ԱԺ նախագահից ժողովրդին հուզող զանազան հարցերի, եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության եւ առկա համագործակցության առնչությամբ:

Տպել
997 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը