Ծեծի ենթարկված փոխգնդապետը կենդանության նշաններ է ցույց տվել, բայց վիճակը շարունակում է մնալ շատ ծանր․ ՊՆ խոսնակ

Արա Մխիթարյանը կենդանության որոշ նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արա Մխիթարյանի «կոմայից դուրս գալու» հարցի մեջ որոշ լրատվականների կոնկրետ հարց էր հետաքրքրում. թե արդյոք նա ի վիճակի՞ է ցուցմունք տալ։ Ահա թե ինչու են իրենք ազգականների ու բժիշկների զգացմունքների հետ խաղում։

Բոլորին անխտիր նույն բանն եմ ասել։ Հիմա էլ նույնը կրկնում եմ այստեղ։

Արան որոշ կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։

Հ.Գ. Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է։ Բառախաղեր արեք, ձեզ միշտ արդարացրեք»,- գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնկացություն է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: 

Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը ծանր է: ՔԿ-ն ստուգում է նաեւ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը դեպքին:

Տպել
1168 դիտում

Հնդկաստանում միջկրոնական բախումներ են. կան զոհեր, ներգրավվել է զորքը

«Լճաշեն» պոմպակայանում վթարի հետևանքով 11,5 ժամով դադարեցվել է Գեղարքունիքի և Կոտայքի ջրամատակարարումը

Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա. խորհրդակցություն՝ կառավարությունում (տեսանյութ)

Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է հերթական խախտումների մասին

Արարատի մարզում 1027 շահառու այլեւս նպաստ չի ստանում. Գարիկ Սարգսյան

Կեսգիշերին Գյումրիում ավարտվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը (լուսանկարներ)

Դեռահասները Սարատովում ծրագրել էին պայթեցնել դպրոց ու սպանել մոտ 40 մարդու. ՌԴ ԱԱԾ-ն կանխել է (տեսանյութ)

ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակարգեն Տիգրան Կարապետյանը և Արմեն Խաչատրյանը

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է ՀՔԾ. նա կունենա տուժողի կարգավիճակ

Բակո Սահակյանը բարձրագույն սպայակազմին ներկայացրել է ՊԲ նոր հրամանատար Ջալալ Հարությունյանին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից, Փաշինյանը կմիանա մարտի 10-ից. Պապիկյան

Քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել

Մեղրիի անցակետով մտնող բեռնատարները հսկվում են անգամ ՊԵԿ պահեստներում. մասնագետ է մեկնել Թեհրան. նախարար

Որեւէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի, մենք դրա կարիքը չունենք. Պապիկյանը՝ քվեներ կեղծելու մասին

Կենդանու մոտ առկա են եղել ժանտախտի նշաններ, շունը անկել է բուժակի ներկայությամբ. պարզաբանում

Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. քաղաքապետ

ՀՀ հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հավանաբար այս մրցաշրջանում խաղադաշտ չի վերադառնա

Հայտարարվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է. իրավական ու բարոյական որեւէ խնդիր չկա. Պապիկյան