Ուսուցիչների հետ շարունակում են 1 տարով աշխատանքային պայմանագիր կնքել. նրանց իրավունքը պաշտպանող գերատեսչությունը չկա

Ուսուցիչների հետ կնքվող ժամանակավոր աշխատանքային պայմանագրերը տարածված երեւույթ են ինչպես տարիներ առաջ, այնպես էլ՝ այսօր: Մի կողմից վտանգ ուսուցիչների համար՝ ամեն պահի գործազուրկ դառնալու, մյուս կողմից՝ «Աշխատանքային օրենսգրքի» խախտում: Հարցին, սակայն, այսօր ոչ մի գերատեսչություն դեռեւս լուծում չի տալիս:

Դպրոցներում ուսուցիչների հետ շատ հաճախ կնքում են պայմանագրեր ընդամենը մեկ տարով, որից հետո՝ հաջորդ տարի, այդ պայմանագրերը, որպես կանոն, վերակնքվում են: Ուսուցիչներն աշխատանքից թեեւ չեն զրկվում, սակայն ամեն պահի զգում են այդ վտանգը:

ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 95-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում կարող են կնքվել աշխատանքային ժամանակավոր պայմանագրեր: Ըստ այդմ՝ նման պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

Նման պայմանագրեր կնքվում են նաեւ հետեւյալ պայմաններում՝ 

1. Ընտրովի պաշտոններում աշխատողների հետ՝ ընտրված ժամանակահատվածով,

2. Համատեղությամբ աշխատանք կատարողների հետ,

3. Սեզոնային աշխատանքներ կատարողների հետ,

4. Ժամանակավոր (մինչեւ երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ,

5. Ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ,

6. Օտարերկրացիների հետ՝ աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:

Մնացած դեպքերում որոշակի ժամկետով պայմանագիր կնքվելու դեպքում ստացվում է, որ գործ ունենք աշխատանքային իրավունքի խախտման հետ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ամիսներ առաջ «Հայկակական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ գերատեսչությունը կանդրադառնա կրթության եւ գիտության ոլորտում աշխատողների հետ կնքվող ժամանակավոր աշխատանքային պայմանագրերին: «Այդ խնդրին չենք անդրադարձել, բայց դրան ես ինքս համալսարանում բախվել եմ, երբ որ 11 տարի շարունակ անընդհատ երկարացվել է պայմանագիրը: Դա, իհարկե, նախորդ համակարգում թույլ էր տալիս ռեկտորներին եւ դեկաններին ազդեցություն ունենալ այս կամ այն դասախոսի վրա եւ անցանկալի՝ «պերսոնա նոն գրատա» դասախոսներին դուրս թողնել համալսարանից»,- ասել էր Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ենթադրում է, որ բուհերն արդեն կանցնեն լիարժեք մրցութային համակարգին, եւ դասախոսներն ինչ-որ ժամկետով ապահովագրված կլինեն»: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նախարարը նշել է, որ նրանց հարցը դեռ չեն քննարկել, կանդրադառնան:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից օրերս արձագանքելով մեր հարցին՝ տեղեկացրին, որ ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատու չէ այս հարցով, քանի որ այն կարգավորվում է գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվող պայմանագրով: Նշեցին, որ հարցն «Աշխատանքային օրենսգրքով» կարգավորվող նորմ է, այնտեղ նշված է, թե որ դեպքում է կնքվում ժամկետային պայմանագիր, որ դեպքում՝ ոչ:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք տեղեկատվություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, սակայն այնտեղից եւս նշեցին, որ լիազորություններ չունեն, եւ ուսուցչի իրավունքների հարցով կարող է զբաղվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ինչպես պարզվեց, այս կառույցը եւս չի կարող կարգավորել ուսուցիչների աշխատանքային իրավունքի հարցը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս հարցով իրենց կառույցը եւս չի զբաղվում: Ավելին՝ այսօր նման կառույց չկա, որը կարգավորի աշխատանքի իրավունքը: Ժամանակին նման հարցերով զբաղվել է Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը, բայց հետագայում դա իրենց լիազորություններից եւս հանվել է:

Նրա խոսքով՝ աշխատողների իրավունքների խախտումների հետ կապված բողոքներ իրենք եւս ստացել են, սակայն այսօր կառույցն իրավասու չէ հարցը լուծել: Ըստ նրա՝ լավ կլինի, որ որոշում կայացվի եւ խնդրով նորից սկսի զբաղվել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, բայց այս հարցի հետ կապված դեռեւս նորություն չկա:

Տպել
3792 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում