Ուշադրություն դարձնել երիտասարդության հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից, ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովի առաջին օրը Գերագույն հոգևոր խորհրդին 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Տեղեկացվեց ԱԵԺ պատգամավորների ընտրության, Նվիրապետական Աթոռներից, թեմերից և հայրապետական պատվիրակություններից անհրաժեշտ տվյալների հավաքագրման և ժողովի օրակարգային հարցերի նախապատրաստման շուրջ կազմակերպիչ հանձնախմբի կատարած աշխատանքը: Նշվեց, որ ժողովի օրակարգի նյութերի նախապատրաստման համար ստեղծված յոթը հանձնախմբերն այս շրջանում կանոնավոր գործել են և կատարել իրենց առաջադրանքները:

Ժողովին ներկա Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ԳՀԽ անդամներին տեղեկություններ փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հետ առնչված հարցերի և Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, լսելով ներկայացված հանգամանալի զեկույցը, մաղթեցին, որ ընտրությունների գործընթացը խաղաղ ու համերաշխ մթնոլորտում ավարտին հասցվի և Նվիրապետական Աթոռը շարունակի իր կարևոր և լիարժեք ծառայությունը բերել հայ ժողովրդին:

«Հայ Եկեղեցին 21-րդ դարում. ներկան և ապագան» խորագրի ներքո անցկացվելիք Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգի կանոնադրական նյութերի նախապատրաստման ընթացքի մասին զեկուցեց Կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովի երկրորդ և երրորդ օրը Գերագույն հոգևոր խորհրդի անդամները լսեցին ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի զեկույցները: Կատարված աշխատանքների մասին տեղեկություններ փոխանցեցին Թեմական և ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբի համաատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենադպիր Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով  տրված հաղորդումները և իր դիտարկումները հանձնելով հանձնախմբերի ուշադրությանը, գնահատանք հայտնեց կատարված լայնածավալ աշխատանքի համար` թելադրելով հետևողական կերպով շարունակել անհրաժեշտ փաստաթղթերի մշակումը:

Ժողովի ընթացքում Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների  ընթացքի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անհրաժեշտ լուսաբանություններ տրվեցին նաև Ճարտարապետաշինարարական բաժնի տնօրեն Արա Վարդանյանի կողմից: Անդրադարձ կատարվեց նաև որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդրին և տաճարի հնագիտական շերտերի հետազոտման ու պատշաճ ցուցադրման կարևորությանը:

Ժողովականները գոհունակությամբ ողջունեցին համայն հայության Սրբություն սրբոցի պահպանությանն ու բարեզարդմանն ուղղված աշխատանքները:

Մայր Տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ընթացքի մասին ժողովականներին տեղեկություններ փոխանցեց հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազանը ներկայացրեց հանգանակության կազմակերպման և կատարվող աշխատանքների իրազեկման նպատակով տարբեր թեմեր կատարած իր այցելությունների արդյունքները, ինչպես նաև ծանուցեց պատվո հանձնախմբի ձևավորման և հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի ընթացիկ գործունեության մասին:

Տեղեկացվեց նաև, որ առաջիկայում հանգանակության մասին պատշաճ ծանուցում կկատարվի նաև հայրենիքում, ինչը հնարավորություն կընձեռի հայրենաբնակ բարեպաշտ ժողովրդին ևս մասնակից դառնալ Մայր Տաճարի անսասանության ապահովման և պայծառազարդման սրբազան առաքելությանը: 

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց կատարված աշխատանքները` թելադրելով պարբերաբար անհրաժեշտ լուսաբանությունները տալ հանրությանը կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը որոշում կայացրեց 2020 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի տոնախմբության համար ստեղծել կազմակերպիչ հանձնախումբ:

Քննարկման նյութ դարձան Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները: Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց ՀԵՀԵՄ գործունեությունը և, կարևորելով երիտասարդության հետ տարվող աշխատանքները, հորդորեց Եկեղեցու առաքելության շրջանակներում առանձնակի ուշադրություն դարձնել երիտասարդության հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը և դրան ուղղված բազմաբնույթ ծրագրերին:

Ի թիվս վերոբերյալ հարցերի անդրադարձ կատարվեց թեմական կյանքին առնչվող տարբեր հարցերին:

Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով:

Տպել
299 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ