Մենք գիտակցում ենք, որ ապաինստիտուցիոնալացումը բարդ գործընթաց է, բայց նաև գիտենք՝ սա այլընտրանք չունի. Զարուհի Բաթոյան

«Երեկ կառավարության նիստի ընթացքում շատ կարևոր որոշում կայացվեց. լուծարվեցին Հայաստանում գործող 4 գիշերօթիկ հաստատություններ և 1 մանկատուն: Ուրախ եմ Ձեզ հանդիպել հենց այսօր, քանի որ ապաինստիտուցիոնալացման այս  գործընթացի հիմքում մի գաղափար է, որը միավորում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամին. այն է՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը: Մեզ համար կարևոր և արժեքավոր է այն փորձը, որ այս տարիներին կուտակել են հասարակական կազմակերպությունները, քանի որ նրանք ավելի մոտ են եղել շահառուներին, քան պետությունը»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ հատուկ հաստատությունների լուծարման գործընթացը մեկնարկել էր տարիներ առաջ, սակայն փոխվել է դրա տրամաբանությունը: Անդրադառնալով գիշերօթիկ հաստատությունների խնդրին՝ նախարարը նշել է, որ 2016 թ.-ից մեկնարկած գործընթացն այս տարի հունվարին ժամանակավորապես կասեցվել էր, որպեսզի նախարարությունը՝ միջազգային գործընկերների հետ համատեղ, կարողանա հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատում իրականացնել: Խոսելով խնամքի այլ հաստատությունների՝ մասնավորապես մանկատների լուծարման մասին՝ նախարարը նշել է, որ սա առաջին տարին է, երբ ապաինստիտուցոնալացման քաղաքականությունը կտարածվի ոչ միայն պետական հաստատությունների, այլև ՀՀ տարածքում գործող բոլոր մանկատների վրա, ինչպես նաև գործընթացից դուրս չեն մնա հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մասնագիտացված հաստատությունները, ինչպես եղել է նախկինում.

«Մենք գիտակցում ենք, որ սա բարդ գործընթաց է, բայց նաև գիտենք՝ սա փոփոխություն է, որն այլընտրանք չունի: Այո՛, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը կրկնակի բարդ է լինելու, սակայն մենք համոզված ենք, որ պետության պարտավորությունն է ապահովել իր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի իրացումը: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամքի և իրավունքի վերաբերյալ պետք է լինի մեկ մոտեցում»,- ասել է նախարարը:

«ՍՕՍ Մանկական Գյուղեր Ֆրանսիա» անդամ ընկերակցության նախագահ Դանիել Բարրոյը նշել է, որ հիմնադրամը լիովին կիսում է ՀՀ կառավարության մոտեցումները՝ ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ, և իր աջակցությունը հայտնում այդ ուղղությամբ տարվող քայլերին.

««ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը մեզ պարբերաբար տեղեկացնում է նախարարության հետ համագործակցության աննախադեպ ակտիվացման մասին, ինչը չի կարող չգոհացնել մեզ: Մենք տեղեկացված ենք նաև, որ երկու կողմերի միջև համագործակցությունն արդեն առավել ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ դուք հաստատակամ եք բարեփոխումների այս դժվարին ճանապարհին»,- ասել է նա:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:

Տպել
175 դիտում

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է

Ինչո՞ւ մինչ օրս դպրոցներում չեն ներդրվել «խոսող» դասագրքերը. ԿԳՄՍՆ պարզաբանում է պատճառը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

Ցույցը ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. Վրաստանի ՆԳՆ

Ռուսաստանում հայտնաբերվել է երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան (տեսանյութ)

Հայ պատգամավորները ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին․ «Ամերիկայի ձայն

Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

ԱյԴի Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը

Կիևում կայացել է Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը

Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

14 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Ուղեւորի ոսկյա զարդերն օդանավակայանի աշխատակիցներն էին գողացել (տեսանյութ)

Զովունի գյուղի չշահագործվող փայտամշակման արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել