Իմ առաքելությունը համարել եմ իրական փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, պետությանը, եկեղեցուն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցելելու, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար և ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը:

Դիմելով ներկաներին, վարչապետ Փաշինյանը նշել է.

«Վեհափառ Տեր,

Սրբազան հայրեր,

Գերագույն հոգևոր խորհրդի հարգելի անդամներ,

ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Իհարկե նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված  քննարկումները շատ կարևոր են, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ և ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարևոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ:

Ընդհանուր առմամբ, երբ ասվում է պետություն-եկեղեցի հարաբերություն՝ ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, չնայած դրանք էլ կարևոր և էական են, այլ առաջին հերթին հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և ընդհանրապես հոգևոր մթնոլորտի առումով:

Ընդհանուր առմամբ, երբ ես մտածում եմ մեր երկրում առկա մթնոլորտի մասին՝ ես այն եզրակացությանն եմ գալիս, որ ցավոք մեր ժամանակներում, ես չեմ ուզում այդ ժամանակների մեկնարկ, ավարտ, այսինքն մի կոնկրետ ժամանակ նշել, ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է: Եվ սա ես նկատի չունեմ որպես ծառայություն, ես նկատի չունեմ որպես պաշտոն, կարգավիճակ, ես նկատի ունեմ առաջին հերթին ընկալումը հանրային հարաբերություններում, այսպես ասած, էլիտայի և հանրության հարաբերությունները, ընդհանրապես կամայական երկու քաղաքացիների հարաբերությունները: Իմ կարծիքն այն է, որ այդ ապահոգևորականացման ֆոնին է, որ տեղի են ունենում քաղաքական դեգրադացիաներ և տեղի է ունենում կոռուպցիայի ծավալում և ոչ միայն կոռուպցիայի ծավալում, այլև դա դառնում է շատ սովորական հարաբերությունների կերպ և այս ապահոգևորականացման ճանապարհին և ֆոնին է, որ հանրության ավելի ու ավելի մեծ շերտեր են ներգրավվում ահա այդպիսի երևույթների մեջ:

Ընդհանրապես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ երբ մի որևէ քաղաքական թիմ կամ անձ հասնում է իշխանության կամ իշխանական կարգավիճակ է ձեռք բերում, սովորաբար, համենայն դեպս պատմական տրամաբանությունը շատ հաճախ եղել է այդպիսին, նրանց առաջին մտածումը և միտումը լինում է հետևյալը. ի՞նչպես անել՝ այդ կարգավիճակը հնարավորինս երկար պահել և եթե նույնիսկ հնարավոր է՝ սեփականել:

Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր կառավարության առաքելությունը և անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլև իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը: Ես ընդհանրապես համարում եմ, որ քաղաքական գործունեությունն ինձ համար իմաստ չէր ունենա, եթե այդ շատ կարևոր կոմպոնենտը տեղ չզբաղեցներ այդ գործունեության մեջ:

Եվ ուզում եմ ասել, որ ես նաև, իմ սուբյեկտիվ ընկալումն է սա, չեմ հավակնի պնդել, որ սա ամենաճիշտ կամ ամենաարդարացված կամ գուցե ամենապրագմատիկ ընկալումն է, բայց դա իմ ընկալումն է, որ ընդհանրապես մեր կյանքին պետք է նայել այս պրիզմայով, որովհետև ժամանակակից քաղաքակիրթ հարաբերությունները ես  պատկերացնում եմ որպես որոշակի սպեկտրի և մասերի բաժանած շրջանակ, որտեղ կան տարբեր կոմպոնենտներ՝ կա նյութական կոմպոնենտ, հոգևոր կոմպոնենտ, քաղաքական կոմպոնենտ, արժեքային կոմպոնենտ և իրավական կոմպոնենտ:

Այդ ամեն ինչի  ճիշտ համադրությամբ է , որ ձևավորվում է մրցունակ պետություն և հասարակություն: Ուզում եմ ասել նաև, որ հենց այս առաքելության գիտակցությունից է բխում, որ ես հասկանում եմ, որ մենք և հանրության հետ, և եկեղեցու հետ և քաղաքացիների հետ, և քաղաքական ուժերի հետ պետք է պատրաստ լինենք ուղիղ, բաց, անկեղծ խոսակցության, և այդ խոսակցությունների նպատակն է շատ կարևոր, որ մենք արձանագրենք՝ ինչի համար է այդ խոսակցությունը՝ հաղթահարել ճգնաժամը կամ կանխարգելել ճգնաժամն այն դեպքերում, երբ ճգնաժամ չկա:

Իսկ ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, որովհետև եթե չլիներ այդ ճգնաժամը՝ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում՝ ուղղակի տեղի չէին ունենա: Եթե չկա ճգնաժամ՝ այդ իրադարձությունները տեղի չէին ունենա և այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ և Սփյուռքի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին՝ սկսած դպրոցականներից, ավարտած տարեցներով: Սա վկայությունն էր այն բանի, որ 2018 թվականի գարնան դրությամբ՝ մենք չունեինք մի ոլորտ, բացարձակապես չունեինք ոլորտ, որտեղ չունեինք ճգնաժամ: Ես, քավ լիցի, չեմ ասի, թե այս մեկ ու կես տարվա ընթացքում այդ ճգնաժամերը լուծվել են, բայց մի ճգնաժամ հաստատ լուծվել է, վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է:

Սա լավ հիմք է, որպեսզի մենք շարունակենք մեր ճանապարհը և լուծենք նաև  մյուս բոլոր ճգնաժամերը և լուծենք դա կառուցողականության, փոխադարձ հարգանքի, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով: Համենայնդեպս, ես այսպիսին եմ պատկերացնում նաև պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Չեմ կարող ասել, թե մենք այս առումով հասել ենք երկխոսության մի այնպիսի մակարդակի, որը կարող ենք համարել, որ կատարյալ է, բայց որ մենք այս ճանապարհին տեղում կանգնած չենք մնացել՝ դա էլ փաստ է: Մենք որոշակի քայլեր արել ենք, խոսել ենք, զրուցել ենք, քննարկել ենք և ես ուրախ եմ առաջինը սրա համար, որ մենք կարող ենք դա անել: Սա առողջության շատ կարևոր ցուցիչ է և առողջության շատ կարևոր վկայություն է: Ես շնորհակալ եմ նաև այսպիսի հնարավորության համար, շնորհակալ եմ Վեհափառ հայրապետին, որ ինքն անընդհատ այս հնարավորություններն օգտագործում է նման խոսակցությունների համար և նորանոր առիթներ է փնտրում և ստեղծում, որպեսզի մենք այս երկխոսությունն ունենանք: Ես այսօր այստեղ եկել եմ Վեհափառ հայրապետի հրավերով՝ հենց այսպիսի զրույց և երկխոսակցություն ունենալու: Շնորհակալ եմ»:

Բաց և անկեղծ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, մեր պետության և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև հանրության շրջանում հնչեղություն ունեցող թեմաներին վերաբերող մի շարք հարցեր:

Տպել
1407 դիտում

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել