Արցախի խորհրդարանը հերթական նիստում քննարկել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

01/11/2019 schedule08:10

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի մեկնարկին խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակներին, կողմ քվեարկած կոնգրեսականներին, հայկական կազմակերպություններին և շնորհավորելով բոլորին՝ նշել է.

«Մենք կարող ենք արձանագրել, որ պատմական հաջողություն ունենք և, որ պակաս կարևոր չէ, այդ հաջողությունը գրանցվել է թիմային ու տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ»:

Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը քննարկվել է «Վերածնունդ» խմբակցության կողմից կառավարությանն ուղարկված հարցապնդումը: Գործադիր իշխանության կողմից պատասխանը ներկայացրել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Այնուհետև խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրագրերի մասին» ԱՀ օրենքը կից փաթեթով:

Հաջորդ օրենսդրական նախագիծը վերաբերում էր «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և դրան կից՝ «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ներկայացնելով նախագծերը՝ ԱՀ Ֆինանսների նախարարը նշել է, որ առաջարկվում է գործող օրենսդրության նորմերին համապատասխան՝ սահմանել արտոնություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող՝ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման ու օգտագործման  համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թ.-ի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից: Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է:

Չնայած պետական-իրավական մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ խորհրդարանը որոշել է նստաշրջանի օրակարգ մտցնել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը խորհրդարանին ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:

Հարակից զեկուցումներով հանդես են եկել խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, իսկ կառավարության տեսակետը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Զեկուցողներին հարցեր են առաջադրել մեկ տասնյակից ավելի պատգամավորներ:

Տեղի ունեցած մտքերի փոխանակությանը հանդես են եկել պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Իշխանյանը, Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը, Արպատ Ավանեսյանը: ԱՀ «ԱԺ Կանոնակարգ օրենքով» սահմանված կարգով ելույթի հնարավորություն է տրվել նաև հրավիրված Ռաֆիկ Մարտիրոսյանին:

ԱԺ խմբակցությունների կողմից հարցի վերաբերյալ դիրքորոշումներ են ներկայացրել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը մերժվել է:

Նիստի ավարտին պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Ռամելա Դադայանը և Գագիկ Բաղունցը:

Տպել
438 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ